Ստեփանակերտն ահազանգեց տարածքների զիջման պարտադրանքի մասին

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան Lenta.ru էլեկտրոնային պարբերականին, որում նշել է` «Լեռնային Ղարաբաղն արժանի է միջազգային ճանաչման»։ «Համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ժամանակի և քրտնաջան աշխատանքի հարց է։ Մենք շուրջ քառորդ դար կառուցում ենք ժողովրդավարական պետություն և որևէ սպառնալիք չենք ներկայացնում ոչ՛ միջազգային հանրության, ո՛չ էլ որևէ առանձին երկրի համար»- հարցազրույցում ասել է Բակո Սահակյանը։ Անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին՝ Ղարաբաղի նախագահն այն բնութագրել է որպես «համեմատաբար հանգիստ», նաև նշել է՝ նոր պատերազմի հավանականությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Գլխավոր զսպող գործոնները, ըստ ԼՂ ղեկավարի, «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մարտունակությունն է և միջազգային հանրության՝ հարցը ռազմական ճանապարհով կարգավորելը բացառելու՝ հստակ դիրքորոշումը»։ Ըստ Բակո Սահակյանի, լայնածավալ և երկարատև պատերազմը Ղարաբաղում ու առհասարակ՝ Հարավային Կովկասում, աշխարհում ավելի լայնածավալ աղետների սկիզբ կդառնա: Սահակյանը նաև ասել է, որ ապրիլին տեղի ունեցածն «իսկական լայնածավալ պատերազմ էր՝ շփման գծի ողջ երկայնքով»։ Բաքուն, ԼՂ նախագահի խոսքով, մտադիր էր «բլիցկրիգի միջոցով լուծել Ղարաբաղի հարցը», այդ պատերազմին ադրբեջանական կողմը նախապատրաստվել էր քսաներկու տարի ՝ «վարելով ագրեսիվ քաղաքականություն տեղեկատվական, դիվանագիտական և ռազմա-քաղաքական ոլորտներում»։ «Մեծ կորուստներ կրելով, Ադրբեջանը ստիպված կանգ առավ»,- ասել է Բակո Սահակյանը։ Նա դրական է գնահատել Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների դերակատարությունը, նաև շեշտել է՝ «Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները կառուցողական և օբյեկտիվ դիրքորոշում են ունեցել և անում են հնարավորը՝ խնդրի համապարփակ կարգավորմանը հասնելու համար»։ Հարցազրույցում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասի չճանաչված կամ մասամբ ճանաչված մյուս հանրապետություններին: ԼՂ ղեկավարն այդ համատեքստում խոսել է ոչ միայն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի, այլև Ղրիմի, Կոսովոյի, Հարավային Սուդանի, Հյուսիսային Իռլանդիայի, Շոտլանդիայի և անգամ՝ «Բրեքսիտ»-ի մասին՝ շեշտելով, որ նշված բոլոր պարագաներում գործ ունենք միջազգային հիմնարար սկզբունքներից մեկի՝ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման նախադեպերի հետ: Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունն այդ ուղղությամբ նպատակասլաց աշխատանքներ է տանում, և վերջին տարիներին այդ աշխատանքներն ակտիվացել են։ Լեռնային Ղարաբաղի նախագահը նաև ընդգծել է, որ միջնորդ երկրները չեն կարող կարգավորման որևէ տարբերակ պարտադրել կողմերին: Ըստ նրա, լուծումը պետք է գտնեն հենց հակամարտող կողմերը, և դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Ստեփանակերտը նորից դառնա բանակցությունների լիիրավ մասնակից։ Ըստ էության, Բակո Սահակյանը ոչ ուղղակիորեն խոսել է այն մասին, որ միջնորդ երկրները հայկական կողմին պարտադրում են լուծում, այսինքն` տարածքների հանձնում: Եթե իրավիճակն այսպիսին է, ապա Ստեփանակերտին այլ բան չի մնում, քան ՀՀ իշխանությունների առջև բարձրացնել բանակցություններում ԼՂ-ի մասնակցության, կամ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման ճանապարհին կոնկրետ գործողությունների անցնել: Որ հայկական կողմի պարտադրում էր, կարելի էր դրա ապացույցը համարել օրերս Սերժ Սարգսյանի այցը Արցախ: Ղարաբաղ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է անցկացրել Ղարաբաղյան շարժման ներկայացուցիչների հետ, որի ընթացքում, ըստ մասնակիցների, տարածքների զիջման մասին կարծիք է հարցրել։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։ Ղարաբաղյան շարժման ներկայացուցիչ Ռազմիկ Պետրոսյանը «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է, որ թեև Սերժ Սարգսյանը ասել է, որ հայկական կողմին Ղարաբաղի հարակից տարածքները զիջելու առաջարկ չի արվել, բայց հետաքրքրվել է այս հարցում մարդկանց դիրքորոշմամբ։ «Ամեն մեկիս կարծիքը հարցրեց․ 90 տոկոսը ասացին՝ մենք դեմ ենք զիջումներին», - պատմել է Պետրոսյանը: 1988-ի Ղարաբաղյան շարժման անդամը պնդում է, որ դեռևս այն տարիներին են որոշել՝ տարածք կզիջեն միայն անկախության դիմաց։ Հիմա, նրա տպավորությամբ, հայկական կողմին միակողմանի զիջում է առաջարկվել, իրենք դա չեն ընդունի։ Նրա կարծիքով հայկական կողմին ճնշում են, թեև Սերժ Սարգսյանը, ազատամարտիկի խոսքով, հանդիպմանը ասել է, որ նման բան չկա և ինքը Ղարաբաղի անկախության ճանաչման ուղղությամբ է աշխատում։ Հանդիպման մեկ այլ մասնակից, նույնպես Ղարաբաղյան շարժման ակտիվ անդամ Համլետ Գրիգորյանը «Ազատությանը» ասաց, որ հանդիպմանը եզրակացրել են՝ տարածքների զիջման թեման դրսից է եկել և խայծ է։ «Մենք հող հանձնելու նպատակ չունենք, այդպես էլ ասացինք: Չեն առարկել՝ ո՛չ Հայաստանի նախագահը, ո՛չ Ղարաբաղի նախագահը, ո՛չ հին նախագահը՝ Արկադի Ղուկասյանը: Ինձ թվաց, որ թեկուզ իրենք այդպես մանրամասն չեն արտահայտվել, թվաց, թե բոլորս էլ նույն կարծիքի ենք», - հավելել է Գրիգորյանը: Տարածք զիջելը, Ղարաբաղյան շարժման անդամի խոսքով, ղարաբաղցիների համար հայաթափում է նշանակում, ինչն անընդունելի է։ Հանդիպման ընթացքում, ըստ Գրիգորյանի, տարածքների զիջման թեման քննարկելիս անդրադարձել են նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում կորցրած տարածքներին և եզրակացրել, որ դրանք պետք է հետ բերել։ Հայտնի է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանը կրկին հանդիպում կանցկացնի Արցախում, բայց ժամկետների մասին առայժմ հայտնի չէ։ Պարզ է մեկ բան` Սերժ Սարգսյանը Ալիևի պարտադրած ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայտնվել լրջագույն ճնշումների տակ: Միայն այն փաստը, որ նա Ղարաբաղում հարցուփորձ է անում տարածքների զիջման մասին, իսկ Բակո Սահակյանը ռուսական մամուլի միջոցով ազդարարում է, թե միջնորդները չեն կարող կարգավորման որևէ տարբերակ պարտադրել կողմերին` արդեն իսկ վկայում է, թե ինչ ծանր դրության մեջ է հայտնվել հայկական կողմը: Թամար Բագրատունի

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am