Նոր ոստիկանական ուժեր՝ Խորենացիում
18:52 Խորենացի փողոց քիչ առաջ բերվեցին ոստիկանական նոր ուժեր` մոտ 5 ավտոբուսով և 3 միկրոավտոբուսով: Խորենացի փողոցում հավաքված ակտիվիստները նրանց հետևից ջուր լցրեցին՝ Հիշեցնենք, որ այսօր արդեն 6-րդ օր է, ինչ «Սանսա ծռեր» խմբավորման անդամները գրավել են ոստիկանության բազաներից մեկը: Նրանք պահանջում են ազատել իրենց մարտական ընկերոջը` Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև նպատակ ունեն հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին: Տեղի ունեցածի արդյունքում զոհվել է մեկ ոստիկան, վիրավորների շարքում ոստիկաններ են և զինված խմբավորման մեկ ներկայացուցիչ:
