Դատեք ինքներդ. Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ՊՊԾ գունդը գրոհելու մասին

Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ դիմել են Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությանը, հետաքրքրվելով, թե ինչ կարծիքի է Լեւոն Տեր-Պետրոսյանը ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման մասին։ Ստորեւ հրապարակում ենք Տեր-Պետրոսյանի պատասխանը. Ցանկացած պետություն, ազգ կամ հասարակություն, իր բազմազան ներքին տարաձայնություններով ու հակառակություններով հանդերձ, երբ հայտնվում է հայրենիքին սպառնացող արտաքին մարտահրավերի առջեւ, որպես կանոն, ամեն ինչ ժամանակավորապես մի կողմ է դնում եւ միահամուռ կերպով լծվում այդ մարտահրավերի դիմակայման գործին։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ ժողովուրդն, ահա, կանգնած է այդպիսի մարտահրավերի, այն է՝ արցախահայության անվտանգության ապահովման եւ Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման գերակա խնդրի առջեւ, որն իր կարեւորությամբ ստվերում է հայ ժողովրդին հուզող բոլոր մնացյալ հարցերը։ Ըստ այդմ, ներկա պահին իշխանությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, վերլուծաբանների, լրագրողների յուրաքանչյուր քայլ, խոսք կամ գործողություն անհրաժեշտ է գնահատել բացառապես այդ գերակա խնդրին նպաստելու կամ վնասելու տեսանկյունից։ Ցավոք, սակայն, սեփական խոսքերի ու գործողությունների գնահատման տվյալ չափանիշի կարեւորությունը շատերի կողմից, կարծես-թե, չի գիտակցվում եւ, որ ավելի վտանգավոր է, արտաքին մարտահրավերի դիմակայման հրամայականի թելադրանքով ներքին խնդիրները մի կողմ դնելու եւ համախմբվելու՝ հասուն պետություններին, ազգերին ու հասարակություններին հատուկ վերը հիշատակված ոսկե կանոնը մեզ մոտ առայժմ չի գործում, ինչը կարող է մեզ հասցնել ազգային աղետի։ Վերացական մտքեր արտահայտելու մեջ չմեղադրվելու եւ անառարկայական չդիտվելու համար նշեմ Ղարաբաղում եւ Հայաստանում վերջերս տեղի ունեցած հետեւյալ երեք կոնկրետ իրադարձությունները.

  1. Որոշ անպատասխանատու քաղտեխնոլոգների կողմից իրականացված «Սամվել Բաբայան» սադրիչ օպերացիան, որը մի քանի օր անտեղի հուզումներ առաջացրեց Ղարաբաղում.
  2. Շուրջ երկու տասնյակ վերլուծաբանների, քաղաքական գործիչների եւ նախկին բարձրաստիճան դիվանագետների մասնակցութամբ Շուշիում գումարված մարտաշունչ համաժողովը, որի օգտակարությունը կասկածի տակ չէր դրվի, եթե նիստից հետո այդ գերհայրենասեր ժողովականներն անմիջապես կամուֆլյաժներ հագնեին ու դիրքավորվեին Թալիշի մատույցներում։
  3. Եւ վերջապես, զինված խմբի կողմից ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի դեմ կատարված հարձակումը եւ դրա հետեւանքով այս օրերին Երեւանում ստեղծված գերլարված իրավիճակը։
Ես չեմ ցանկանում նշված իրադարձությունների վերաբերյալ ավելի ընդարձակ գնահատականներ տալ եւ իմ տեսակետը պարտադրել հասարակությանը։ Յուրաքանչյուր ոք, վերոնշյալ գերակա խնդիրը նկատի ունենալով, թող ինքը դատի, թե՝ ա. որքանով են դրանք նպաստում կամ վնասում արցախահայության անվտանգության ապահովման եւ Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման խնդրին, եւ բ. որքանով են ուժեղացնում կամ թուլացնում հայկական դիվանագիտության դիրքերը տվյալ խնդրին նվիրված ընթացիկ բանակցություններում։ Բայց որպեսզի տպավորություն չստեղծվի, թե խուսափում եմ կոնկրետ դրված հարցի պատասխանից, ասեմ. – Այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ հանգեցրել են մի այնպիսի ծայրահեղ քայլի, ինչպիսին է պետական հիմնարկության դեմ ուղղված զինված գործողությունը։ – Վերլուծությունները պետք է կատարվեն եւ տեղի ունեցածից դասեր քաղվեն ստեղծված գերվտանգավոր իրավիճակի հանգուցալուծումից հետո։ Ներկա պահին դրանք միայն գրգռություններ են առաջացնում եւ ավելի եւս բարդացնում իրավիճակը։ – Բնականաբար, ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղությունից եւ խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, որքան էլ դրանք դժվար լինեն եւ ողջամիտ ժամանակ պահանջեն։ – Անիմաստ է բարոյա-խրատական քարոզներ կարդալ եւ հայրենասիրության դասեր տալ Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա զինակիցներին։ Նրանց հայրենասիրությունն ապացուցման կարիք չունի։ Նրանք դա ապացուցել են ռազմի դաշտում, անձնազոհաբար ու կամովին մասնակցելով արցախյան պատերազմին։ – Որքան էլ տաքարյուն ու ծայրահեղական թվացող, իմ շփումներից ես համոզվել եմ, որ ճգնաժամային պահերին Ժիրայր Սեֆիլյանն ունակ է սառը դատել ու ողջամիտ որոշումներ կայացնել։ Ուզում եմ հույս հայտնել, որ այս անգամ էլ այդ ունակությունը նրան չի դավաճանի, եւ նա Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից։   22 հուլիսի, 2016թ.

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am