Պավլիկ Մանուկյանի հեռախոսը անջատել են
12:05 «Սասնա ծռեր» խմբի անդամների բոլոր հեռախոսները, ներառյալ Պավլիկ Մանուկյանի բանակցությունների համար նախատեսված հեռախոսը, անջատած են: Այսօր առավոտվանից նրանք անհասանելի են այն հիմնավորմամբ, որ «տվյալ հեռախոսահամարը ժամանակավորապես չի սպասարկվում»:
