Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Մովսես գյուղի դպրոցի մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ. Tert.am
Երեկ ժամը 17-ն անց 10-ին հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղը։ Ավելին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի դպրոցին մոտ մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ: Բարեբախտաբար տուժածներ, վիրավորներ, զոհեր չկան: Այս տեղեկությունը հաստատեց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը: Նա նշեց, որ, բնականաբար, երեխաները վախեցած էին, սակայն հավելեց, որ երկու ժամ հետո նորից գնացել ու ֆուտբոլ են խաղացել:
