Տղաներին իմանալով՝ կարծում եմ չեն հանձնվի, քանի դեռ պահանջ չի կատարվել

Հուլիսի 17-ին մայրաքաղաքի Էրեբունու ՊՊԾ-ի վրա «Սասնա ծռեր» ջոկատի կողմից հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը գնալով սրվում է, սակայն իշխանության ներկայացուցիչները համառորեն լռում են՝ ցույց տալով, որ որեւէ զիջման չեն պատրաստվում գնալ։ Հիշեցնենք, որ կիրակի վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են Ոստիկանության Էրեբունիում գտնվող ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը սպանվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։«Սասնա ծռեր» խմբավորման անդամները մի քանի պահանջ են ներկայացրել: Նրանք մասնավորապես պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաեւ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Պետրոս Մակեյանի հետ զրուցեցինք իրավիճակի հանգուցալուծման ելքերի մասին։ -Պարեն Մակեյան, կարծես թե պատային իրավիճակ է ստեղծվել, որեւէ կողմը զիջումների չի գնում, ձեր կարծիքով ինչ կոմպրոմիսային լուծման կարելի է գնալ, քանի որ իշխանության ներկայացուցիչներն այս օրերին պնդում են, որ խմբի ներկայացրած պահանջները անիրականանալի են։ -Բարդ է, իմանալով «Սասնա ծռեր»-ի տղաներին՝ դժվար է հավատալ կոմպրոմիսի կայացմանը։Նրանք մինչեւ իրենց պահանջների մոտ զիջում չլինի, չեմ կարող պատկերացնել, թե կոմպրոմիսի կգնան։ Տղաները, որ գնացել են ապստամբության ճանապարհով, ըստ էության իշխանությունների որակները իմանալով են գնացել։ -Մյուս կողմից՝ դժվար է հավատալ, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կներկայացնի, կամ ազատ կարձակեն Ժիրայր Սեֆիլյանին։ Առաջ քաշված պահանջները չեն իրականանա։ -Ուրեմն իշխանությունը կունենա լրջագույն խնդիրներ, որ վաղ թե ուշ ինքը թողնելու է հեռանա, դրան այլընտրանք չկա, որովհետեւ այն, ինչ որ իրենք են անում, ոստիկանության համակարգն է սանձարձակ ձեւով անում, իր հետեւանքը թողնելու է, դրա պատասխանը տրվելու է եթե ոչ այսօր, ապա վաղը, մյուս օրը, ծայրահեղ դեպքում հաջորդ ընտրություններին, իրենք գնալու են։ Պարզապես պետք է մտածեն, որ լավ կլինի, եթե հեռանան հիմա՝ փոխզիջումային տարբերակով։ -Փաստորեն, դուք կարծում եք, որ խումբը չի հանձնվի, եթե չկատարվեն իրենց պահանջները։ -Ես իրենց որակներն իմանալով, կարող եմ ասել, որ եթե իրենք գնացել են այդ ծայրահեղ քայլին, ապա պետք է արդյունքը բերի գործող վարչախմբի հեռացում։ Կարող է պրոցեսը երկարաձգվի մեկ ամիս, երկու ամիս, բայց որ դա այլընտրանք չունի, հստակ է։ Շատ բարդ է ասել, թե որ դեպքում խումբն ինչպես կվարվի, կհանձնվի, բայց իրենք ամենածանր պայմաններում միշտ ճիշտ են կողմնորոշվել։ Ինձ թվում է, որ իշխանությունները պետք է քայլ անեն Անի Սահակյան

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am