Իշխանության ճիշտ ընտրությունը

Ինչպես երեւում է հուլիսի 17-ին մայրաքաղաքի Էրեբունու ՊՊԾ-ի վրա «Սասնա ծռեր» ջոկատի կողմից հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը հասել է վտանգավորության պիկին եւ իշխանություններն արդեն իսկ հանգուցալուծման ուղիներ են որոնում։ Հնգօրյա լռությունից ու իշխանական ճամբարում գործողություն է նկատվում։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ղարաբաղից Հայաստան է եկել Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝«Սասնա Ծռերի» հետ հանդիպելու նպատակով։ Հանդիպումը կայացել է, սակայն ըստ ամենայնի որեւէ արդյունք ակնկալելն անիմաստ է, քանզի խմբի կարկառուն ներկայացուցիչ Պավլիկ Մանուկյանի՝ լրատվամիջոցներին տված մեկնաբանություններից հասկանալի է դառնում, որ տղաները չեն պատրաստվում զիջել, վայր դնել զենքերը, քանի դեռ իրենց պահանջները չեն իրագործվել.«Հանձնվելը մոռացեք: Չի՛ լինի, տենց...Ժիրոյի գումարտակը երբևիցե դիրք հանձնած չկա, զոհված կան, կմեռնենք, բայց չենք հանձնվի», -ասել է Մանուկյանը: «Իրավիճակից դուրս գալու առաջարկներ է արել, մենք լսել ենք մեր հարգարժան գեներալի առաջարկությունները, և ներկայացրել ենք մեր դիրքորոշումները»,- իր հերթին ասել է Վարուժան Ավետիսյանը։ Հայտնի դարձավ նաեւ, որ Արցախից խաղաղության կոչով Երևան է եկել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, նա կարծում է, որ բանակցություններն աշխարհիկների գործը չէ միայն, սպասում է խաղաղությամբ խնդիրը լուծելու պատասխանին: Անկախ այն հանգամանքից, թե ինչ արդյունք կտա Արցախի մեր հայրենակիցների առաքելությունը, մի բան անհերքելի է, որ իշխանությունը անչափ ճիշտ որոշում է կայացրել նման բարդ իրավիճակում ապավինելով հենց այս մարդկանց աջակցությանը։ Նկատելի է, որ կա պահի լրջության ու վտանգավորության գիտակցում, ինչի մասին է վկայում Հանրապետականների հնգօրյա լռությունը։ Հակառակ պարագայում իրավիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից, քանի որ նուրբ իրավիճակում ցանկացած խոսք եւ այն էլ մարդկանց շուրթերից, որոնք փաստացի համարվում են իրավիճակի գլխավոր պատասխանատուներն ու հենց այս մարդկանց վարած քաղաքականության հետեւանք է «Սասնա ծռերի» գործողությունները։ Մյուս կողմից՝ ապստամբ խմբի գործողություններում եւ հայտարարություններում անկառավարելի, քաոսային վիճակ է նկատվում։ Պավլիկ Մանուկյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայհոյախառն բառապաշար է օգտագործել ո՛չ միայն իշխանությունների, այլեւ՝ ընդդիմության հասցեին. «Երբևիցե տեսե՞լ ես ընդդիմադիր, ոչ իշխանական … նույն ... տղեքն են, քանի տարի ժողովրդին խաբելով՝ այդ անունների տակ, ուղղակի կարելի է ասել «քցել» են ժողովրդին»: Ակնհայտ է, որ այս մարդկանց խումբն ընդունակ է ամենածայրահեղ քայլին, ինչը թերեւս հասկանում են իշխանության ճամբարում, որտեղ մանրակրկին հաշվարկ է արվել, թե ումով եւ ինչպես բանակցել, խոսել ապստամբների հետ։ Իսկ երեւույթն ինքնին հաստատում է , որ Հայաստանում հոգեւոր-քաղաքական-մշակութային դաշտն այն աստիճան է դեգրադացվել, որ ամենածայրահեղ պահերին դժվար է գտնել ոչ խոցելի մեկին, որը կարող է երկխոսել ժողովրդի հետ, որը կարող է ժողովրդին թեկուզ խնդրանքով դիմել։ Իշխանության ձեռքն այնպիսի ավերածություններ է գործել նույն ընդդիմության, մտավորականության ու հոգեւոր հատվածներում, մինչեւ վերջին խազը վարկաբեկել, հեղինակազրկել անհատներին, որ այսօր դժվար է ընտրություն կատարել հայաստանաբնակներից։ Դա է պատճառը, որ ՀՀ իշխանությունները ստիպված են ապավինել Արցախի ականավոր ներկայացուցիչներին՝ Պարգև սրբազանին և Վիտալի Բալասանյանին: Անի Սահակյան

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am