ԻՆչպես է անցել գիշերը Խորենացու փողոցում
10:00 Գիշերը Խորենացի փողոցումհանգիստ ու խաղաղ է անցել, բախումներ չեն գրանցվել: Ինչպես նախորդ օրերին, այս գիշեր ևս մեծ թվով ցուցարարներ արևածագը դիմավորել են Խորենացի փողոցում: Հիշեցնենք, որ այսօր արդեն վեցերորդ օրն է, ինչ «Սանսա ծռեր» խմբավորման անդամների կողմից գրաված է մնում ոստիկանության ՊՊԾ գունդը: Նրանք պահանջում են ազատել իրենց մարտական ընկերոջը` Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը:
