«Սասնա ծռերը» նախընտրական տարում խառնել են ՀՀԿ-ի խաղաքարտերը
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանության ներկայացուցիչների «ծպտուն» չհանելը պատահական չէ: Նախ՝ նրանց վերևից հրահանգավորել են ավելորդ բաներ չխոսել ու առանց այն էլ խիստ լարված վիճակը չթեժացնել: Սրան գումարած՝ շատերը նաև խուսափում են իրավիճակը մեկնաբանելուց, որպեսզի ըմբոստ հատվածի լուտանքներին չարժանանան: Մասնավոր զրույցներում շատերը չեն թաքցնում, որ նման սցենարն իրենց համար անակնկալ է եղել, քանի որ ինչ-ինչ, զինված հարձակում չէին կարող անգամ ենթադրել: Ավելին, ՀՀԿ-ում, ասում են, բավականին ծանր են տանում այս իրավիճակը, քանի որ նախընտրական տարում սա կարող է շատերի խաղաքարտերը խառնել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
