Անհրաժեշտ է որեւէ բարձրաստիճան ոստիկանի ներկայություն Խորենացի փողոցում. Դ. Սանասարյան
22. 10 «Ժառանգության» մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը փորձեց «լեզու գտնել» ոստիկանական պատի հետ, որպեսզի գա որեւէ բարձրաստիճան ոստիկան՝ իրենց անհանգստացող հարցերին պատասխանելու համար։ Սակայն չհաջողվեց։ Իսկ իրեն ու Խորենացի փողոցում գտնվողներին անհանգստացող տեղեկատվությունն այն էր, որ երկու օր է ՊՊԾ շենքում գտնվողները սնունդ չեն ստացել։ «Մենք չենք եկել այստեղ բախումներ անելու, մեր հերոսներն այնտեղ սոված են, մենք այդ հարցը պետք է լուծենք։ Եթե ոստիկանները չեն մտածում իրենց ծառայակիցների մասին, ապա մենք մտածում ենք նաև նրանց մասին»,- ասաց Դավիթ Սանասարյանը։
