Այստեղ հաղթող պարտվող չպիտի լինի. Օսկանյանը՝ Խորենացի փողոցում
«Համախմբում» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանն եկել է Խորենացի փողոց: Ըստ նրա ամենևին էլ փակուղային վիճակ չի ստեղծվել: «Պետք է լինի քաղաքական լուծում, բայց իրավական հետեւանքներով: Այստեղ հաղթող պարտվող չպիտի լինի, փոխզիջումներ պետք է լինեն՝ ավելի շատ իշխանության կողմից, որպեսզի հարցը լուծվի: Վաչապետը մի բան ասեց, բայց ավելի լավա չասեր: Իսկ եթե իշխանությունները ասում են չենք բանակցի տեռորիստների հետ, ես հարց ունեմ իրանց, ուրեմն կարելի՞ է բանակցել թուրքերի հետ, որ 1,5 մլն մարդ են սպանել, ադրբեջանցիների հետ, որ մեր զինվորների գլուխն են կտրում, իսկ այս տղաների հետ, որոնք Ղարաբաղ են ազատագրել չի կարելի բանակցել»,- հայտարարեց նա:
