Արցախից Երևան է եկել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը
18:21 «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական ծրագիրը հայտնեց, որ Արցախից խաղաղության կոչով Երևան է եկել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Սրբազանը հետևում է բոլոր արձագանքներին, բանակցություններն աշխարհիկների գործը չէ միայն, սպասում է խաղաղությամբ խնդիրը լուծելու պատասխանին: «Այդ 25 զինյալ տղաները՝ Պավլիկ Մանուկյանի գլխավորությամբ, իրենք պետք է վերջնական որոշումը կայացնեն, իրենցից է կախված: Հանդարտ կերպով այս հարցը պետք է լուծվի, որովհետև, ի վերջո, դա նորից բերելու է ողբերգության, ինչը ոչ մեկիս ձեռնտու չէ»,-ընդգծեց նա: Սրբազանը շեշտեց՝ մենք գերխնդիրներ ունենք լուծելու, հատկապես երբ Ադրբեջանը Թուրքիային ռազմաբազաներ է հատկացրել:
