Ռուսական Տու–22Մ3 ռմբակոծիչները հարված են հասցրել Սիրիայում ԻՊ օբյեկտներին. ՌԴ ՊՆ
Ռուսական Տու–22Մ3 ռմբակոծիչները հարված են հասցրել Սիրիայում ԻՊ օբյեկտներին։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ ֆեյսբուքյան էջում։ «Տու–22Մ3 վեց հեռահար ռմբակոծիչ հերթական հարվածն են հասցրել Պալմիրայից արեւելք, Էս Սուհնե, Արակ, Էթ Թեյբե քաղաքների մերձակայքում գտնվող ԻՊ օբյեկտներին»,– ասված է հաղորդագրության մեջ։ Ոչնչացվել է ահաբեկիչների կառավարման 2 կետ, կենդանի ուժ եւ տեխնիկա։
