Վիտալի Բալասանյանն այս պահին բանակցում է ոստիկանության գունդը գրաված զինյալների հետ. նա շտապ Երևան է եկել
«Սասնա ծռեր» խմբավորման և իշխանությունների միջև բանակցությունները շարունակվում են: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշել է խմբավորման անդամ, ՊՊԾ գունդը գրավողներից Պավել Մանուկյանը: – Պարո′ն Մանուկյան, բանակցություններն ի՞նչ փուլում են գտնվում: – Շարունակվում են, հիմա Վիտալի Բալասանյանն է մեզ մոտ, իր հետ ենք զրուցում: -Միջնորդ կողմ ո՞վ է հանդիսանում: – Շատ դժվար վիճակ է, իշխանությունները բերանը ջուր են առել, իրանք չեն կարողանում մի բան անել, մեզ համար մի հարգելի մարդ են ուղարկում` Վիտալի Բալասանյանին, ով մեզ կողմից ընդունված, իմ կողմից առավել ևս: Այդ փուլում է: Հիմա այստեղ է, նա դուրս կգա, ամեն հարցերին կպատասխանի: Մանրամասները՝ կայքում:
