Բերման ենթարկվածների նկատմամբ բռնություն եղել է ճանապարհին
16:23 Օմբուդսմեն Արման Թաթոյանը քիչ առաջ դուրս եկավ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքից:Օմբուդսմենը նշեց, որ բաժանմունքում նրանց նկատմամբ բռնություն չի եղել, միայն տեղեկություն ունեն, որ բաժին բերելու ժամանակ են եղել բռնություններ։ Ինչպես ասաց՝ բոլոր բերման ենթարկվածներին ներկայացվել են նրանց իրավունքները և նշեց, որ եթե լինեն քրեական հետապնդումներ ոմանց նկատմամբ, ապա ինքն ամեն ինչ կձեռնարկի՝ կասեցնելու դրանք և հետևողական կլինի բոլոր գործերի նկատամամբ։ Օմբուսմենն առանձնազրույցներ է ունեցել բոլոր բերման ենթարկվածների հետ, որոնք մոտ 25-30-ն են։
