Նոր Նորքի բաժնից քաղաքացուն տեղափոխել են պատգարակով
15:31 Քիչ առաջ ոստիկանության նոր Նորքի բաժնից շտապ օգնության մեքենայով Նոր Նորքի հիվանդանոց տեղափոխեցին երեկ գիշեր բերման ենթարկված մի երիտասարդի`Ահարոն Անտոնյանին։ ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվածներից մեկի ծնողը ասաց, որ բաժնից հանել են մի հոգու՝ փորի վրա, պատգարակով՝ անշարժ պառկած ու շտապ օգնության մեքենայով տեղափոխել են։ Շտապ օգնության աշխատակիցները հարցերին չեն պատասխանել։ Այս պահին ներսում է ՄԻՊ-ը։ Մեզ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագրի» անդամները բոլորն ազատ են արձակվել այստեղից։ Ոստիկանության բաժնի մոտ հավաքված մարդիկ վստահեցնում էին, որ երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել ոստիկանությունում: Լուսանկարը՝ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից
