Ինչքան ձգձգեն, հասարակությունն այնքան արմատական կդառնա

Հուլիսի 17-ին մայրաքաղաքի Էրեբունու ՊՊԾ-ի վրա «Սասնա ծռեր» ջոկատի կողմից հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակին, ըստ քաղաքագետ Լեւոն Շիրինյանի, պետք է շատ արագ լուծում տրվի, որպեսզի դրսի ու ներսի «միջնորդներին» խառնակչության հնարավորություն չընձեռվի։ Քաղաքագետը կարեւոր է համարում նաեւ այն հանգամանքը, որպեսզի հասարակությունը միակարծիք պահանջի արյունահեղության բացակայություն.«Նույնիսկ ամերիկացիներն են հասկացել, որ պետք է զսպվածություն ցուցաբերել, ինչի մասին այսօր հայտարարեցին։ Առանց ավելորդ միջնորդների, որոնք արդեն իսկ հայտնվել են, պետք է լուծում տալ իրավիճակին, իսկ հատկապես դրսի միջամտությունը հղի է Հայաստանի պետականության համար վտանգավոր հետեւանքներով» ,- կարծում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ Նա կարծում է, որ կողմերը պետք է սեփական ներկայացուցիչներին բանակցությունների ուղարկեն եւ սահմանեն բանակցությունների օրակարգ.«Սահմանեն առկա խնդիրները, որոնք այնքան հայտնի են եւ առաջարկեն հնարավոր լուծումները, քննարկեն, ընդհանուր հանրագումարի գան»։ Շիրինյանի խոսքով «Սասնա ծռերը» ճիշտ կաներ, որպեսզի առաջ քաշեր Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների պահանջը.«Եթե ԱԺ ընտրությունների հարցն է դրվում, ապա նախագահի դիմադրության հարցն ինքնին կոտրվում է։ Այս պարագայում պետք է նաեւ հստակ սահմանել, որ եթե ընտրություններում մի հոգի էլ անգամ քվե կեղծեց, ապա նրա ձեռքը պետք է կտրել»։ Անդրադառնալով փաստին, որ իշխանությունը ձգձգում է իրավիճակի հանգուցալուծումը, Շիրինյանն ասաց.«Ինձ թվում է, որ իշխանությունը ժամանակ է շահում,ձգձգման վրա հույս է դրել՝ մտածելով կհուսահատվեն, կհոգնեն։ Բայց իմ ընկալմամբ նրանցից ոչ մեկը հոգնող ու հուսահատվող չէ»։ Շիրինյանի դիտարկմամբ՝ այդ հաշվարկն արդարացված կլիներ, եթե «Սասնա ծռեր» խմբում լիներ վարկաբեկված, հայտնի մարդ.«Մինչդեռ սա հասարակության ռադիկալ մասն է, որը ոչինչ չի ուզում, քան Հայաստանի վերածնունդ»։ Հարցրեցինք, թե այդ դեպքում ինչու հասարակության լայն զանգվածների աջակցություն չկա՞.«Երբ որ ռադիկալ է լինում բոլոր երկրներում էլ հասարակության մեծ զանգվածներն արագ չեն կողմնորոշվում դեպի այդ ուժերին, այդպես եղավ նաեւ Ֆիդել Կաստրոյի ժամանակ՝ Կուբայում։ Բայց իշխանությունը թող իմանա, որ ինչքան ձգձգվի, հասարակությունը կռադիկալանա, արմատական կդառնա, որովհետեւ դրանք իրենց զավակներն են»։ Շիրինյանը հիշեցրչեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ երիտասարդությունն ինքնակամ մեկնեց ռազմաճակատ։ Հիշեցնենք, որ կիրակի վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են Ոստիկանության Էրեբունիում գտնվող ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը սպանվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները մի քանի պահանջ են ներկայացրել: Նրանք մասնավորապես պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաեւ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Անի Սահակյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am