Կառավարությունը գումար կհատկացնի
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ գումար հատկացվեց Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերում ուժեղ քամիների և կարկտահարության, ինչպես նաև Արթիկ համայնքում՝ հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին և համայնքներին աջակցություն ցուցաբերելունպատակով: Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Ըստ նախագծի՝ Կոտայքի և Արմավիրի մարզերիմի շարք համայնքներում հունիս և հուլիս ամիսներին հորդառատ անձրևների և կարկտահարության հետևանքով տուժել են բնակիչներ, բնակելի տներ և օժանդակ շինություններ, ինչպես նաև վնասվել են միշարք գյուղամիջյան ճանապարհներ, կամուրջներ, հենապատեր:
