Ոստիկանությունը վերջին 8 տարում առաջին անգամ «Асз-40» նռնակ կիրառեց. Armtimes.com
11:09 Խորենացի պողոտայում ոստիկաննների ու ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողները ցուցարարներին ցրելու նպատակով 8 տարվա դադարից հետո առաջին անգամ օգագործեցին «Асз-40» տիպի լուսաձայնային նռնակ: 40 միլիմետրանոց այս նռանկից ՀՀ ոստիկանությունն օգտագործել էր 2008 թվականի մարտի մեկի ողբերգական իրադարձությունների եւ 2004 թվականին Բաղրամյան պողոտայի զանգվածային ցույցերը ցրելու ժամանակ: «Асз-40» նռնակը մահացու չի, բայց մոտ տարածությունից մարդուն դիպչելուց հետո լուրջ մարմնական վնասվածք կարող է հասցնել:
