51 հոգի դիմել է մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ
09:20 Խորենացու փողոցում հուլիսի 21- ին՝ ժամը 04:45 ի սահմաններում ոստիկանները մեծ խմբերով սկսեցին ազատել փողոցն ու բերման ենթարկել հավաքվածներին: Մինչ այդ, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը զգուշացրեց Խորենացու փողոցում հավաքված ցուցարարներին, որ հավաքը անօրինական է, և կոչ արեց նրանց լքել տարածքը։ Ցուցարարները, սակայն, մնացին տեղում։ Երկրորդ անգամ նույն կոչը անելով՝ ոստիկանները 15 րոպե ժամանակ տրամադրեցին տարածքն ազատելու համար։ Ցուցարարները այս անգամ ևս չենթարկվեցին, և ոստիկանները սկսեցին բերման ենթարկել նրանց։ Հուլիսի 21-ի ժամը 02:00-ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28ը` ոստիկան:
