Վիրավորները տեղափոխվել են «Էրեբունի» հիվանդանոց
Խորենացի փողոցում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18 մարդ՝ 15 ոստիկան, 3 քաղաքացիական անձ: Հիվանդանոցի հերթապահ վիրաբույժի փոխանցմամբ, մեծ մասը միջին և թեթև ծանրության վնասվածքներ ունեն, հիմնականում գազային թունավորում են ստացել: «2 վիրավոր՝ 1 ոստիկան ու 1 քաղաքացիական անձ վերակենդանացման բաժանմունքում են: Նրանց վիճակը կայուն է», - ասաց վիրաբույժ Արտակ Վարդանյանը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց է տեղափոխվել 13 վիրավոր՝ 2-ը՝ քաղաքացիական անձինք են, 11-ը՝ ոստիկան:
