Ոստիկանությունը գրոհ է ձեռնարկել, որը ղեկավարում էր Լևոն Երանոսյանը
09:00Ոստիկանությունն անակնկալ գրոհ է ձեռնարկել եւ բացել Տիգրան Մեծի պողոտան, որտեղ բարիկադներ էին կառուցել քաղաքացիները: Ոստիկանությունը զգուշացրեց ցուցարարներին, որ հավաքը անօրինական է, և կոչ արեց նրանց լքել տարածքը։ Երկրորդ անգամ եւս կոչ հնչեց: Ցուցարարները այս անգամ ևս չենթարկվեցին և սկսվեց գրոհը: Տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել։ Ոստիկանների կողմից բռնություններ են կիրառվել: Գործողությունները ղեկավարում էր ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:
