Նիկոլ Փաշինյանը հանդարտեցնում է
22:30 Խորենացի փողոցում մթնոլորտն ավելի է լարվում: Այս պահին բավականին լարված իրավիճակ է այնտեղ: ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ են հնչում: Քաղաքացիները ոստիկանությունից պահանջում են պատասխան տալ «Սասնա ծռեր» խմբի անդամներին ոչ բավարար սնունդ մատակարարելու համար: Բացի այդ, պահանջում են թույլ տալ սնունդ մատակարարել իրենց: Ոստիկանության ներկայացուցիչը մոտեցավ, բայց սպառիչ պատասխան չտվեց, միայն հանդուրժողականության կոչ արեց: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է դեպքի վայրում և փորձում է հանդարտեցնել ներկաներին:
