Նիկոլ Փաշինյանը կոչ է անում չտրվել սադրանքներին
22.16 Նիկոլ Փաշինյանը կոչ է անում չպատասխանել ոստիկաններին, որոնք քիչ առաջ քարեր նետեցին: Փաշինյանը զանգով ճշտեց, որ ներսում ամեն ինչ խաղաղ է եղել: Փաշինյանը գնաց դեպի ոստիկանները՝ խնդրելով ժողովրդին՝ առաջ չգալ: Պայմանավորվածություն ձեռք բերել կարծես չի ստացվում: Խորենացի փողոցում իրավիճակը սրվում է. քաղաքացիները խոստանում են փակել ճանապարհը, եթե չլուծվի ՊՊԾ-ում գտնվողներին սննդով ապահովելու հարցը։ Ոստիկանության հետ բանակցություններն արդյունք չտվեցին։ Քաղաքացիները հարձակվեցին ոստիկանների վրա; Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ոստիկանները հստակ պատասխան չտվեցին՝ կարելի՞ է սնունդ փոխանցել ՊՊԾ գնդում գտնվողներին;
