«Մտրակ ու բլիթ» բռնապետին. վայելեք «աչք փակելու» պտուղները

Դաժանություններ ու հետապնդումներ Թուրքիայում Թուրքիայում անցյալ շաբաթ ռազմական հեղաշրջման փորձից հետո, որն անհաջողությամբ ավարտվեց, այսօր Էրդողանն ի ցույց է դնում, թե ինչպիսի Թուրքիա է պատրաստվում կառուցել ապագայում: Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Թուրքիայում` աննկարագրելի է... Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր կողմնակիցների հետ հանդիպմանը կոչ էր արել կրկին սահմանել մահապատիժը: Մահապատիժը չեղյալ էր հայտարարել 2004թ. ԵՄ-ին անդամակցելու չափանիշներին համապատասխանելու համար: Զարհուրելի փաստեր են ներկայացնում միջազգային լրատվամիջոցները: Թուրքիայում հեղաշրջման փորձի մասնակիցներին մերկ պահում են ախոռներում: Ինչպես հայտնում է CNN–ը՝ ձերբակալվել է ավելի քան 7000 մարդ կալանավորվել է։ Նրանց պահում են ախոռներում՝ ստորացումների ենթարկելով, ստիպելով մերկանալ: Լուսանկարներից մեկում ՌՕՈւ նախկին հրամանատար գեներալ Աքըն Օզթուրքն է՝ ծեծի հետքերով։ Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրի իշխանությունների կողմից 45 հազար մարդ է ձերբակալվել կամ աշխատանքից հեռացվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նրանց թվում բացի զինվորականներից և ոստիկաններից կան դասախոսներ, համալսարանների դեկաններ և լրագրողներ, որոնք, թուրքական իշխանությունների համոզմամբ, բավականաչափ հավատարիմ չեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ընդհանուր առմամբ աշխատանքից հեռացվել է մոտ 15 հազար ուսուցիչ և դասախոս, 1500 դեկան, ՆԳՆ մոտ 9 հազար աշխատակից, ֆինանսների նախարարության 1500 և վարչապետի գրասենյակի մոտ 250 աշխատակից: Ձերբակալվել է նաև 6 հազար զինծառայող, հեռացվել է 9 հազար ոստիկան և 3 հազար դատավոր: Իշխանությունները պնդում են, որ նրանք աջակցում էին քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենին, ում Անկարայում համարում են ապստամբության հնարավոր կազմակերպիչը: Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ երկրում պետական հեղաշրջման փորձի առնչությամբ դատական գործ է ընթանում 9322 մարդու նկատմամբ. հայտնում է Reuters գործակալությունը: Բացի այդ, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի առնչությամբ աշխատանքից հեռացվել է կառավարության աշխատակազմի 275 աշխատակցի: Հեռացված աշխատակիցները հանձնել են իրենց ծառայողական վկայականները: Բացի այդ զբաղեցրած պաշտոններից ազատվել են կրոնի հարցերով Թուրքիայի վարչության 492 աշխատակից: Հիշեցնենք, որ Թուրքիայում ապստամբության կազմակերպման մեջ մեղադրել են ընդդիմադիր քարոզիչ Ֆետհուլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ-ում: Գյուլենն այդ մեղադրանքները հերքել է, սակայն Անկարան ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել Գյուլենին: Կզրկե՞ն Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, թե Թուրքիայի գործողությունները, որոնք խախտում են ժողովրդավարական սկզբունքները, կարող են հանգեցնել նրան, որ երկիրը կկորցնի ՆԱՏՕ-ի անդամակցությունը: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Քերին ասել է, որ «ԱՄՆ-ը կանգնած է Թուրքիայի ընտրված ղեկավարության կողքին»: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը «աջակցել երկրի ժողովրդավարական ինստիտուտների ամենաբարձր չափանիշներին և նպաստել օրենքի գերակայությանը»: «Մենք, անկասկած, աջակցում ենք հեղաշրջմանն առնչություն ունեցողներին պատասխանատվության ենթարկելուն, սակայն մենք նաև նախազգուշացնում ենք չդիմել քայլերի, որոնք դուրս են գալիս այդ շրջանակից»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը: Քերին հավելել է, որ «ՆԱՏՕ-ն նաև պահանջում է հարգանքով վերաբերվել ժողովրդավարությանը»: Իսկ Ֆեդերիկա Մոգերինին, իր հերթին, նշել է, թե ոչ մի երկիր չի կարող հաշվարկել անդամակցել Եվրամիությանը, եթե մահապատիժ սահմանի: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը հարգել «սահմանադրական կարգը, իրավունքի և հիմնարար ազատությունների գերակայությունը»: Նա նկատել է, որ «միասնական արժեքների կողմնակիցների յուրահատուկ համայնքի» մեջ մտնող Թուրքիայի համար չափազանց կարևոր է ժողովրդավարության և դրա ինստիտուտների նկատմամբ անսահման հարգանքը: Ստոլտենբերգն Անկարան անվանել է «ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակից» և նշել է, որ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ «թուրք ժողովուրդը ցուցաբերել է մեծ քաջություն»: Եվրամիությունն այս տարի չեղյալ չի հայտարարի վիզային ռեժիմը Թուրքիայի հետ: ԵՄ թվային էկոնոմիկայի և հասարակության հարցերով հանձնակատար Գյունտեր Էթինգերը հայտարարել է, թե բացառվում է, որ 2016թ. Անկարայի համար առանց վիզային ռեժիմի սահմանվի երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո: Նրա խոսքով՝ թուրքական իշխանություններն առաջին հերթին պետք է իրականացնեն այն պայմանները, որոնք առաջ էր քաշել Բրյուսելը: «Պետք է ապահովվի օրենքի գերակայությունը: Ներկայում մենք դա չենք նկատում»,- ասել է նա: Էթինգերը նաև քննադատել է Թուրքիայում վերջերս ընդունված օրենքը, որը զրկում է խորհրդարանականներին պատգամավորական անձեռնմխելիությունից, որն իրականացվող կադրային զտումների հետ ուղղված է ընդդիմադիր կուսակցությունները ճնշելուն ու երկրում ազատությունը սահմանափակելուն: «Պետությունը չպետք է հազարներով ազատվի դատավորներից: Դատական համակարգի անկախությունը առանցքային տարր է»,- հավելել է նա: Ի՞նչ է մտածում արևմուտքը Դատելով արևմտյան գործիչների կիսա-դատապարտող հայտարարություններից` Էրդողանի սանձարձակությունների վրա խոշոր հաշվով արևմուտքը աչք է փակելու: Արևմուտքի պաշտոնյաները կսահմանափակվեն կիսատ-պռատ հայտարարություններով, հորդորներով, կոչերով, որպեսզի Էրդողանի հետ կամուրջները վերջնականապես չայրեն: Սա է արևմուտքի անելիքը` միաժամանակ «մտրակ ու բլիթի» քաղաքականություն վարել, որի վրա Էրդողանը, ժողովրդական լեզվով ասած` «թքած ունի»: Նա Թուրքիան տանում է դեպի հստակ բռնատիրություն` աննախադեպ մասշտաբների հակաժողովրդավարական ու հակամարդկային գործողություններով: Սա Է ՆԱՏՕ-ի անդամ և ԵՄ-ին անդամակցող ձգտող Թուրքիան: Արևմուտքի կողմից վարվող երկակի ստանդարտների քաղաքականությունն այսօր Էրդողանը մարմնավորում ու բացահայտում է առանձնակի հաճույքով` ցույց տալով համամարդկային արժեքներ դավանող արևմտյան կառույցների անճարությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am