Բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ձերբակալվեց
Մերի Մարգարյանի գործով ձերբակալվել է ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, որին էլ հարազատները մեղադրում են ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ: Ինչպես արդեն հայտնել ենք՝ 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է: Այսինքն՝ ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ըստ վարույթն իրականացնող մարմնի, համաձայն Մերի Մարգարյանի մահվան բժշկական վկայականի կտրոնի` անմիջականորեն մահվան ախտաբանական վիճակը եղել է բազմաօրգանային անբավարարությունը, իսկ ախտաբանական վիճակը, որը բերել է նշված պատճառի առաջացմանը, եղել է երկկողմանի թոքաբորբ, ծանր կոագուլապաթիա, հեպատո-սպլենոենգալիա ախտորոշումը:
