Քաղաքացիների պահանջով ոստիկանները փակեցին Խորենացի փողոցը
20:20 Քիչ առաջ հավաքված քաղաքացիներն իրավապահ մարմիններին՝ մասնավորապես ՃՈ պետ Արմեն Հարությունյանին կոչ արեցին փակել փողոցները, որպեսզի ապահովվեն իրենց անվտագությունը: «Քանի որ առավոտյան մենք փակել էինք փողոցները, մեզ ուժ գործադրելով հեռացրեցին: Ոստիկանության սպա Հովհաննիսյանը և ՃՈ պետը հեգնանքով խոսք տվեցին մեզ, որ եթե հարյուր հոգի մարդ լինի այստեղ, իրենք իրենց ուժերով կփակեն փողոցները: Հիմա մենք սկսում ենք մեր ակցիան և պահանջում փակել փողոցները»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը: Բացի այդ, ցուցարարները հավաքված քաղաքացիներին առաջարկեցին ակցիա անել՝ սնունդ կուտակել այստեղ և պահանջել ուղարկել այնտեղ:
