Ո՞ր պետական բուհը չունի թափուր տեղ. խայտառակ պատկեր

Հուլիսի 20-ին ավարտվեց  Հայաստանի  պետական և ոչ պետական բուհերում առկա ուսուցման այս տարվա թափուր մնացած տեղերի համար դիմում-հայտերի ընդունումը:  Այս  գործընթացը կոչվում է լրացուցիչ մրցութային փուլ,որին  կարող են մասնակցել այն դիմորդները, ովքեր դուրս են մնացել հիմնական մրցույթից, բայց ունեն դրական միավորներ: Լրացուցիչ փուլի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 25-ին, սակայն առկա տվյալների վերլուծությամբ արդեն ակնհայտ է, որ այս տարի ևս պետական և ոչ պետական բուհերում կմնան չլրացված հազարավոր թափուր տեղեր: Միասնական քննությունների առաջին, հիմնական փուլին հայտագրվել էին 11375, իսկ երկրորդ փուլին՝ 989 դիմորդ: Ներբուհական քննություններ հանձնել է 892 դիմորդ: Ընդհանուր թվով 13256 դիմորդներից միասնական քննությունների ժամանակ ձախողվել կամ անհրաժետ 7,5 միավորի շեմը չհաղթահարելու  պատճառով մրցույթից դուրս են մնացել 1530 դիմորդ:  Այիսնքն, եթե անգամ պատկերացնենք, որ  ԳԹԿ կազմակերպած միասնական քննություններին մասնակցած և դրական միավորներ ստացած բոլոր 11726 դիմորդները անպայման ուսանելու են ՀՀ պետական բուհերում / որոշ դիմորդներ միաժամանակ ընդունվում են այլ բուհեր ևս՝ օրինակ Հայաստանի ամերիկյան համալսարան և չի բացառվում, որ կարող են հրաժարվել պետական կամ ոչ պետական բուհում ուսանելուց/, ապա թափուր տեղերի գոյությունը անխուսափելի է: Կառավարության կողմից, հիշեցնենք, հատկացվել էր ավելի քան 19 հազար պետական պատվերով և վճարովի բակալավրիական տեղ: Այսպիսով՝  ՀՀ պետական և ոչ պետական բուհերում ավելի քան 7274 տեղ մնացել է թափուր: Դրանց մոտ կեսը բաժին է ընկնում պետական բուհերին: Ընդ որում, թափուր տեղեր առկա են գրեթե բոլոր բուհերում, այդ թվում նաև ավանդաբար մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով: Օրինակ՝ այս տարի ԵՊՀ– ում հայտագրված 57 մասնագիտություններից 24-ում առկա են 523 թափուր տեղեր /  վճարովի համակարգում/: Թափուր տեղերով մասնագիտությունների ցանկը տարեցտարի ընդլայնվում է:  Մասնավորապես պետհամալսարանում այս տարի թափուր տեղ կա անգամ Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի/ 69 տեղ/, Տնտեսագիտության / 4 տեղ/, սոցիոլոգիայի / 49 տեղ/, ռոմանոգերմանական բանասիրության /77 տեղ/ և անգամ արերևելագիտության /18 տեղ/ ու պատմության / 37 տեղ/ ֆակուլտետներում, որոնք  վերջին տարիներին համարվում են մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ: ԵՊՀ-ում թափուր տեղերի շատ մեծ քանակություն կա նաև բնագիտական ուղղվածության ֆակուլտետներում՝ բացի ռադիոֆիզիկայից: Խոսքը հատկապես ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության,  երկրաբանության, միջուկային ռեակտորների ֆիզիկայի, կիրառական քիմիայի, կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկայի ֆակուկտետրենրի մասին է, որոնցում առկա է ավելի քան 147 թափուր տեղ: Չլրացված տեղեր կան նաև ԵՊՀ Արվեստաբանություն, Մշակութաբանություն, Հնագիտություն և ազգագրություն, Փիլիսոփայություն, Եկեղեցաբանություն ֆակուլտետներում: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում 18 մասնագիտությունների գծով առկա է 202 թափուր տեղ՝ տնտեսագիտության / 39 թափուր տեղ/, լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանման, էնեգետիկայի տարբեր ճյուղերի, մետալուրգիայի, տրանսպորտի, պոլիգրաֆիայի, սարքշինության և քիմիական տեխնոլագիաների ուղղություններով: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում 16 մասնագիտությունների գծով առկա է շուրջ 723 թափուր տեղ, այդ թվում 276 տեղ շինարարական, իսկ 115 տեղ քաղաքային տնտեսության մասնագիտությունների գծով: Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում 17 մասնագիտությունների գծով առկա է 370 թափուր տեղ: Ընդ որում այս ցուցանիշի մեջ չեն մտնում մանկավարժականի ներբուհական քննություններով մասնագիտությունները: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում 22 մասնագիոտթւյունների գծով առկա է ավելի քան 618 թափուր տեղ՝ բոլոր մասնագիտությունների գծով: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 7 ուղղության մասնագիտություններով առկա է  ավելի քան 580 թափուր տեղ:Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանի հայկական բաժանմունքում առկա է 116 թափուր տեղ: Իսկ ոչ պետական բուհերում թափուր են հատկացված տեղերի 90 տոկոսից ավելին: Ամենաքիչ թվով թափուր տեղեր ունի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 27 տեղ այն էլ  միայն վիճակագրություն մասնագիտությամբ: Միակ պետական բուհը, որտեղ թափուր տեղեր չկան՝ Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանն է: Թափուր տեղերի այս տխուր վիճակագրությունը փաստում է, որ բուհական տեղերի հատկացման և բաշխման առկա քաղաքականությունը լուրջ վերնայման կարիք ունի: Փաստորեն ստացվում է, որ դրական միավոր ստացած  ցանկացած դիմորդ ունի որևէ բուհ ընդունվելու շանս: Կրթության իրավունքի իրացման և բուհերի ֆինանսական վիճակի բերելավման տեսանկյունից գուցե սա դրական ցուցանիշ է, սակայն կրթության որակի առումով մենք ունենք մտահոգիչ պատկեր : Ըստ երևույթին տեղերը հատկացվում են ինքնանպատակ՝ հաշվի չառնելով ո՛չ շրջանավարտների թվի նվազման ժողովրդագրական  միտումները, ո՛չ  աշխատաշուկայի պահանջարկը ո՛չ էլ մասնագիտության պիտանելիությունն ու պետական առաջնահերթությունը:Սրան զուգահեռ Հայաստանում բացվել են օտարերկրյա բուհեր՝ Հայաստանի ամերիկյան համալսարանն ու Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը, որոնք ձեռնոց են նետում պետական բուհերին: Այսպես շարունակվելու դեպքում, հատկապես տարկետման իրավունքի վերացումից հետո պետական բուհերը կարող են ուղղակի պայթել՝ դիմորդների բացակայության պատճառով: Կարինե Սարիբեկյան

դիտվել է 839 անգամ
Լրահոս
Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am