Երկիրը, պետականությունը կորցնելու վտանգի առաջ ենք. Ռազմիկ Պետրոսյան

Հուլիսի 17-ին մայրաքաղաքի Էրեբունու ՊՊԾ-ի վրա «Սասնա ծռեր» ջոկատի կողմից հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակին, ըստ Ազատամարտիկների դաշինքի համակարգող, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի, պետք է տրվի քաղաքական հանգուցալուծում։ Նրա դիտարկմամբ՝ իշխանություններն են մեղավոր, որ երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ազատամարտիկներն այլ ճանապարհ չեմ տեսնում.«Բոլորս էլ գիտենք, թե այս ամենն ինչից եղավ, ինչպես, բոլորիս ցանկությունն այսօր մեկն է, որ խուսափենք հետագա արյունահեղությունից», ասաց ազատամարտիկը՝ կոչ անելով իշխանություններին չգնալ արյունահեղության։ Ըստ Ռազմիկ Պետրոսյանի՝ իշխանությունները պետք է հետեւություններ անեն կատարվածից.«Այս ամենը, անշուշտ, իշխանության վարած քաղաքականության հետեւանքն է միայն։ Մարդիկ այլ ելք չտեսնելով նման ծայրահեղ քայլերի են գնում։ Ես ցավ եմ ապրում, որ մարդիկ արդեն ուժի ճանապարհով են պատկերացնում իրենց խնդիրների լուծումը։ Երկիրն, իսկապես, այնպիսի վիճակում է, հասել ենք մի կետի, որ ազատամարտին իր երեխուն վերցրած ծայրահեղ քայլի է գնում, փաստ է», -ասաց Ռազմիկ Պետրոսյանը։ Նա չի ընդունում զենքով հարցեր լուծելու ճանապարհը, բայց չի էլ դատապարտում «Սասնա ծռեր» խմբի տղաներին.«Այսօր նորմալ իշխանություն ունենալու, խնդիրները շտկելու բոլոր ճանապարհները փակել են, եւ նման ծայրահեղ քայլերի համար իշխանություններն իրենց մեղքն ունեն»։ Ռազմիկ Պետրոսյանի դիտարկմամբ, եթե իշխանությունը գնա գրոհի, ապա տեղի կունենա անխուսափելին.«Աստված չանի, որ իշխանությունը բռնության գնա, որովհետեւ ի դեմս այդ տղաների, այսօր ամբողջ ազգն է նրանց տեղում»։ Ռազմիկ Պետրոսյանը զարմանում է, որ մինչեւ հիմա առաջին դեմքի մակարդակով որեւէ հայտարարություն չի արվել։ Վերջինիս  կարծիքով՝ խմբի կողմից Արցախի տարածքների չվերադարձնելու պահանջը միջանկյալ պահանջ է.«Հիմնական խնդիրը կարծում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականն է իմ պատկերացմամբ»։ Ազատամարտիկի գնահատմամբ՝ նույնիսկ պետական ծառայողներն են այսօր կողմ իշխանափոխությանը.«Նրանք չեն բարձրաձայնում, բայց հոգու խորքում ցանկանում են, որովհետեւ երկրի հեռանակարը չեն տեսնում։ Այսօր երկիրը, պետականությունը կորցնելու վրանգի առաջ ենք։ Պետք է ազգովին հավաքվենք ու խնդիրին քաղաքական լուծում տրվի»։ Հիշեցնենք, որ կիրակի վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են Ոստիկանության Էրեբունիում գտնվողՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը սպանվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները մի քանի պահանջ են ներկայացրել: Նրանք մասնավորապես պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաեւ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Անի Սահակյան

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am