Տեսանյութ. Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի հարևանությամբ բախվել են Hyundai Elantra-ն ու BMW-ն

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Սեբաստիայի և Վեգների փողոցի խաչմերուկում՝ Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ բախվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Ռուդոլֆ Ծատուրյանի վարած BMW մակնիշի 35 AD 175 համարանիշի և Երևան քաղաքի Ջիվանու 1-ին նրբանցքի բնակիչ, 42-ամյա Լուսին Սվաճյանի վարած Hyundai Elantra մակնիշի տրանզիտ՝ 6433. 28.07 AA համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ հարվածի արդյունքում BMW-ն բախվել է ճանապարհին տեղադրված էլեկտրասյանը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ սպայական ջոկի տեսուչ Ռադիկ Հարությունյանի գլխավորությամբ, սակայն, քանի որ վարորդները վթարի մեջ մեղադրում են միմյանց, դեպքի վայր է ժամանել ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Դավիթ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ցուցադրվել է թուրքական արտադրության մակնիշի ավտոմեքենայի նոր մոդելը ՌԴ-ի հետ կապի համար ավելի ձեռնտու է ճանապարհը ՀՀ–ով, ոչ թե Ադրբեջանով. իրանցի փորձագետ Աշխատավարձի, թոշակի ու նպաստի բարձրացում 2025թ. էլ չի լինելու Իրանում սպառնացել են հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին, եթե վերջինս «սխալ գործի» Տղերք, կարող ա՞ ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել (video) Պլասիդո Դոմինգոն համերգ կունենա Երևանում Ելիսեյան պալատում էլ հաց կերավ Տերյան փողոցում բախվել է 5 մեքենա. վիրավորների թվում 2-ամյա երեխա կա Եթե ​​նույնիսկ թերահավատորեն ենք վերաբերվում Բագրատ Սրբազանի կոչերի անկեղծությանը, մենք պարտավոր ենք մտածել ավելի խորքային հետևանքների մասին. Դավիթ Անանյան Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան էդմոն Մարուքյանի կինը համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում 11 փրկարար է զոհվել Նախընտրական շրջան ապրող Վրաստանում թեժ օրեր են սպասվում․ Վահե Սարգսյան «Հըզբոլլահ»-ն այսօր 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի Այգիները ծանր մետաղներով հագեցած Դեբեդի մոխրագույն ջրով են ոռոգվում ՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադների են բաժանվել Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում, խուսափում է պատասխանատվությունից Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում Գավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում, նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել «Դաբրո»՝ արդարադատության համար Ավինյանին փողը քչություն է անում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am