Թուրքիայի հայ համայնքը վախեցած է և մտահոգված

Թուրքիայում հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի հայ համայնքւի շրջանում պահպանվում է վախի և մտահոգության մթնոլորտը: Բանն այն է,որ իրադարձություններից հետո այնուամենայնիվ Էրդողանը մնաց իշխանության գլխին, ինչն էլ հայ համայնքի մոտ վախի մթնոլորտ է առաջացրել,մարդիկ աշխատում են տանից դուրս գալ միայն  առավոտյան և կեսօրին,երեկոյան ժամերին հայ համայնքի ներկայացուցիչներին ասված է մնալ իրենց տներում:Այն մասին մեզ հետ զրույցում ասաց Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ Հակոբ Կիզիրյանը:Լարվածությունը ազդել է նաև հայ համայնքի վրա,հայտնում է նա: Հատկանշական է այն,որ  Ստամբուլի  «Ժամանակ» թերթը ողջունել է հեղաշրջման փորձի տապալումը և մասնավորապես  թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը հայտարարել  է,որ Թուրքիայի հայ համայնքը միասնական էր երկրի իշխանության հետ ռազմական հեղաշրջման մասնակիցների դեմ պայքարում: Նշենք,որ Ստամբուլի հայ համայնքում հուլիսի 15-ի երեկոյան ժամերից սկիզբ առած ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով տուժածներ չկան: Ստամբուլի հայկական կառույցները ևս չեն տուժել: Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել է: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 161 զոհ և 1440  վիրավոր: Ձախողված հեղաշրջման շրջանակներում Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում, մինչ այժմ ձերբակալվածների թիվ անցել է 6.000-ը, որոնց մեջ մեծ թիվ են կազմում անվտանգության և իրավաշտպան համակարգի բարձրաստիճան ներկայացուցյիչները:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am