Անդունդ գլորվող պետություն

«Հիմնադիր խորհրդարանը» զինված ապստամբության միջոցով Երևանում գրավել է ոստիկանական շենք, որտեղ պահում են պատանդների: Նրանք պահանջում են ազատ արձակել շուրջ մեկ ամիս անազատության մեջ գտնվող Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ինչպես հայտնի է, զոհվել է մեկ ոստիկան, կան վիրավորներ: Այժմ, կարծես, նյարդերի պայքար է ընթանում: Իշխանությունը կտրուկ քայլերի չի դիմում, հայտարարվում է, որ ցանկանում են բանակցությունների միջոցով խնդիրը հանգուցալուծել: Ինչու՞ տեղի ունեցավ նման բան Հայաստանում: Այս հարցի պատասխանը ոչ միայն պետք է փորձեն գտնել քաղաքացիները, այլ` նախևառաջ իշխանությունները: Ինչու՞ է քաղաքական մի փոքրիկ խմբավորման համար իշխանության դեմ պայքարելու միակ միջոցը մնացել է` զինված ապստամբությունը, արյունով ու բռնությամբ շանտաժ անելը: Ինչու՞ Հայաստանում բոլոր ճակատագրական սխալներից հետո իշխանությունները դասեր չեն քաղում: Խնդիրը շատ ավելի գլոբալ է, միայն հարցը «Հիմնադիր խորհրդարան», Ժիրայր Սեֆիլյան և իշխանություն հարթությունում չէ: Հայաստանում խորացած խնդիրները լուծում չեն ստանում: Այսօր, երբ զինված ապստամբները շարունակում են գրավված պահել պետական կառույց, բերման էին ենթարկվում մարդիկ, որոնք թեև ունեն ընդդիմադիր հայացքներ, բայց որևէ առնչություն չունեն Երևանում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Այդ մարդկանց, առանց որևէ հիմնավորման հրավիրում են ոստիկանության բաժիններ: Ինչու՞ է իշխանությունը որոշակի պահից սկսում անել ոչ ադեկվատ քայլեր ու ցույց տալ իր սնանկությունը: Հայաստանն այսօր, իսկապես, բավական բարդ իրավիճակում է հայտնվել: Ղարաբաղյան հարցում Հայաստանի նկատմամբ ճնշումներ են իրականացվում` տարածքների հանձնման պահանջով: Իշխանությունը ապրիլի քառօրյա պատերազմից հետո մատը-մատին չտվեց` Հայաստանի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ, հասարակությանը համախմբելու, հայկական կողմի պահանջները լսելի դարձնելու, Ալիևի սանձազերծած պատերազմը միջազգային հանրությանը որպես հանցագործություն ներկայացնելու ուղղությամբ: Ստացվում է` դրսում Հայաստանի իշխանությանը ճնշում են, ներսում քաղաքական մի փոքրի խմբակ որոշում է զինված ապստամբություն իրականացնել: Սա խոշոր հաշվով, պետականության դեմ ավելի մեծ հարված է, քան թշնամու կողմից մի քանի պատերազմների սանձազերծումը: Ինչ վերաբերում է «Հիմնադիր խորհրդարանի» գործողություններին, ապա ամիսներ շարունակ այս խումբն ապացուցել է, որ անգամ 500 կողմնակից չունի, նրանց կազմակերպած հանրահավաքների մասնակցում էին 50-100 մարդ, որոնցից երկու տասնյակը լրագրողներ էին: Ակնհայտ է, որ «Հիմնադիր խորհրդարանը» դիմում է ծայրահեղ միջոցների` առավելապես իր քաղաքական շահն ունենալով, և նրանց հայտարարությունները, թե դա անում են` «ազգի համար» բավական աբսուրդային են: Դեռ պետք է փորձել հասկանալ` նրանք ո՞ւմ նկատի ունեն: Հասարակական աջակցություն չունեցող քաղաքական ուժը` չի կարող ակնկալել ժողովրդի աջակցություն, եթե չունի այդ աջակցությունը առօրյայում: Իսկ նման դեպքում սեփական նախաձեռնությամբ զինված գործողությունները ներկայացնելը որպես «ազգի փրկության» ազգանվեր գործ` այնքան էլ հուսադրող չի թվում: Իրականում, Հայաստանը հայտնվել է պետականության կորստի` անդունդ գլորվող մի շրջանակի մեջ: Չի երևում քաղաքական կամք իշխանության կողմից` Հայաստանը դեպի զարգացում տանելու ուղղությամբ: Չկա տեսլական, ծրագիր, նպատակ, երազանք... Կա միայն ճահճում հարստացող իշխանություն ու հուսահատ հասարակություն: Ուրիշ ոչինչ: Թամար Բագրատունի

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am