Ուրիշ Թուրքիա. նոր ցնցումնե՞ր, թե՞ բռնատիրության հաստատում

Թուրքիայում զինված հեղաշրջման տապալված փորձին հաջորդում են Էրդողանի կողմնակիցների ակցիաները: Այժմ, Ստամբուլում համեմատաբար հանգիստ է: Հուլիսի 16-ին Թուրքիայի զինվորականների փորձը` ռազմական հեղաշրջում իրականացնել Թուրքիայում, այսպիսով` ձախողվեց: Իշխանությունները հայտարարում են, որ ամբողջությամբ վերահսկում են երկրում իրավիճակն, իսկ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի: Ձերբակալվել են հազարավոր մարդիկ, այդ թվում մոտ 3000 դատավորներ, որոնք չեն համարվում Էրդողանի աջակիցներ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկիրը պետք է վտանգավոր երևույթներից «մաքրել»: «Մենք այս վիրուսը պետական հաստատություններից կվերացնենք: Հակակառավարական կառույցները քաղցկեղի պես տարածվում են երկրում, և անհրաժեշտ է նրանց ճանապարհը փակել»,- ասել է նա: Էրդողանն իր հետևորդներին կրկին հորդորում է կառավարությանը աջակցելու նպատակով փողոցներ դուրս գալ: Ստամբուլում շարունակվում են զանգվածային փողոցային ցույցերը ի պաշտպանություն Էրդողանի: Ի՞նչ տեղի ունեցավ Թուրքիայում: Այս հարցին այս օրերին շատերն են փորձում պատասխանել: Հնչում են ամենատարբեր կարծիքներ մինչև իսկ իշխանությունների կողմից կազմակերպելու հնարավորությունը: Պարզ է մեկ բան` Էրդողանը վստահորեն կամրապնդի դիրքերը: Համենայնդեպս նա այդ գործընթացը վաղուց էր սկսել` «մաքրելով» զինվորականներին գյուլենականներից: Թե ինչի կհանգեցնեն Էրդողանի գործողությունները` դժվար է կանխատեսել: Բանակը, կարծես, ավելի ու ավելի է թուլանում, բայց ամենևին երաշխիք չէ, որ Թուրքիան այլևս ցնցումների չի ենթարկվի: Ինչ-որ առումով` թուլացավ նաև Էրդողանը: Միջազգային համայնքը թեև նրան պաշտպանեց, բայց հարկ եղած դեպքում` նրա երեսով են տալու Թուրքիայում ժողովրդավարության վիճակը, բռնատիրական երևույթները: «Էրդողանը չափազանց ուշ գիտակցեց իր երկրի համար ընտրված ուղու սխալ լինելը. երբ դու այլևս չես կարող վստահել քո բանակին, դա արդեն շատ լուրջ է»,- գրում է բրիտանական հեղինակավոր Independent պարբերականի հոդվածագիր Ռոբերտ Ֆիսկը: Հեղինակի կարծիքով, թուրքական բանակն այլևս չէր կարող լուռ ենթարկվել մի մարդու, ով ցանկանում է վերստեղծել Օսմանյան կայսրությունը` իր երբեմնի հարևաններին վերածելով թշնամիների, իսկ սեփական երկիրն էլ դարձնելով ծաղրուծանակի առարկա: «Թուրքիայի իշխանությունների համար ճակատագրական սխալ կլինի համարել, որ հեղաշրջման փորձի տապալումը սոսկ անցողիկ ակնթարթ է, և որ այդ դեպքերից հետո թուրքական բանակը հնազանդ կմնա իր սուլթանին»,-շարունակում է Ֆիսկը` նկատելով, որ ներկայում ներքաղաքական անկայունությունը Թուրքիայում նույնպիսի տարածված բան է, ինչպես որ կոռուպցիան: Այնուհետև հոդվածագիրն անդրադառնում է պաշտոնական Վաշինգտոնի արձագանքին, ըստ որի, ԱՄՆ-ն կոչ է արել թուրք ժողովրդին աջակցել «ժողովրդավար ճանապարհով ընտրված կառավարությանը», նշում է Tert.am-ը: «Փաստորեն, հիմա Արևմուտքի համար Թուրքիայում կայունությունն ավելի նախընտրելի է, քան արժանապատվորեն ճշմարտությունն ասելը»,-նկատում է Ֆիսկը: «Թուրքիայի տապալումը սկսեց այն ժամանակ, երբ երկիրը որոշեց զինել Սիրիայում կռվող իսլամիստներին ու ուժեղացրեց պայքարը քրդերի դեմ: Դրանից հետո թուրքական քաղաքներում, բնակավայրերում պարբերաբար սկսեցին ռումբեր պայթել, հաճախակի դարձան իսլամիստական հարձակումները: Ճիշտ է, Էրդողանը ներողություն խնդրեց Պուտինից, վերականգնեց հարաբերություններն Իսրայելի հետ, սակայն այն փաստը, որ նա կորցրել է բանակի վստահությունը, մտածելու լուրջ տեղիք է տալիս: Ուղղակի սարսափելի է պատկերացնել, թե այս ակնթարթային հաջողությունից հետո Էրդողանն ինչպիսի նոր թափով կսկսի քաղբանտարկյալներին դատել, լրագրողներին  բանտարկել, հակաիշխանական թերթերը փակել, քրդերին սպանել ու 1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը հերքել: Օտարերկրացիները դժվար թե հասկանան վախի ու ռասիստական արմատներ ունեցող զզվանքի աստիճանը, որով Թուրքիան վերաբերում է քուրդ զինյալներին: Նրանք քրդերի մեջ նույնպիսի «սպառնալիք» են տեսնում թուրքական պետականությանը, ինչպիսին որ տեսնում էին 20-րդ դարի սկզբին հայերի դեմ», գրել է հոդվածագիրը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am