«Սասնա Ծռեր» խմբավորման անդամներից 18-ի անունները հայտնի են. լուսանկարներ

10:02 Արդեն երեք օր է՝ «Սասնա ծռեր» խմբավորումը շարունակում է իր հսկողության տակ պահել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը՝ պատանդ պահելով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների:  Նրանք են՝ Պավլիկ Մանուկյան, Վարուժան Ավետիսյան, Տիգրան Մանուկյան, Գագիկ Եղիազարյան, Արեգ Կյուրեղյան, Արմեն Բիլյան, Էդվարդ Գրիգորյան, Արայիկ Խանդոյան, Արմեն Լամբարյան, Հովհաննես Հարությունյան, ազատամարտիկ Դեդ, Մխիթար Ավետիսյան, Սերգեյ Կյուրեղյան, Աշոտ Պետրոսյան, Հովհաննես (ազգանունը հայտնի չէ), Արամ Մանուկյան (լուսանկարը չկա), իսկ վիրավոր է Թաթուլ Թամրազյանը: «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի կինը՝ Լուսինեն, Armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ ինքն իրավունք չունի որեւէ բան ասել ՊՊԾ գնդի տարածքի գրավման վերաբերյալ: Պավլիկ Մանուկյանի եղբայրը՝ Վարդան Մանուկյանն էլ մեր զրույցում ասաց, որ Պավլիկ Մանուկյանը Երեւանում վարձով էր բնակվում: «Երեւանում ընտանիքի՝ կնոջ, դստեր եւ որդու հետ էր ապրում արդեն 6 տարի:18 տարի Ղարաբաղում են ապրել: Ինքը նախապատրաստվում էր գնալ Ղարաբաղ, իր մանկության երազանքն է եղել: Ես իր հակապատկերն եմ, բայց ինքն ամբողջ կյանքում երազել է ազատ անկախ Հայաստանի մասին: Դեռ ինձ էլ համոզում էր հետը տանել Ղարաբաղ»,- ասաց Վարդան Մանուկյանը՝ նշելով, որ ՊՊԾ գունդը գրավելու՝ եղբոր մտադրության մասին տեղյակ չի եղել: Նշենք, որ Պավլիկ Մանուկյանի մյուս եղբայրը՝ Թաթուլն այժմ կալանավորված է, մի քույրը 34 տարեկան հասակում մահացել է, իսկ մյուս քույրը բնակվում է Կոտաքի մարզի Բուժական գյուղում: Պավլիկ Մանուկյան Ազատամարտիկ, մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին: Վերջին տարիներին զբաղվում է հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ: 2015 թվականի հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման է ենթարկվել: Հանդիսանում է «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր, «Նոր Հայաստան» շարժման եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ:Վարուժան Ավետիսյան «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ, «Նոր Հայաստան» շարժման գաղափարակիր եւ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ, պահեստազորի գնդապետ, իրավաբան: Ամուսնացած է, ունի մեկ տղա եւ մեկ աղջիկ:Տիգրան Մանուկյան «Նոր Հայաստան» շարժման  եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ: Գագիկ Եղիազարյան «Նոր Հայաստան» շարժման անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ճարտարագետ-շինարար:Արեգ Կյուրեղյան «Նոր Հայաստան» շարժման եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ: Արեգ Կյուրեղյանը քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի եղբայրն է: Վերջինս ի նշան բողոքի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, երբ քննվում էր Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործը, օդամղիչ ատրճանակից կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ:Սերգեյ Կյուրեղյան Արեգ եւ Հայկ Կյուրեղյանների եղբայրն է:Արմեն Բիլյան «Նոր Հայաստան» շարժման անդամ եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ:Էդվարդ Գրիգորյան «Նոր Հայաստան» շարժման անդամ եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ:Արայիկ Խանդոյան Արայիկ Խանդոյանը հայտնի է «Միայնակ գայլ» մականունով, նա ազատամարտիկ է, պահեստազորի մայոր։ Դեռ 17 տարեկան հասակում Արցախյան պատերազմի վաղ շրջանում Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված խորհրդային ռազմաբազայից զենք եւ զինամթերք էր հայթայթում կամավորական ջոկատներին տրամադրելու համար։ 1990 թվականին բանակից արձակուրդ գալուց հետո Արայիկը այլեւս չվերադարձավ խորհրդային բանակ եւ մեկնեց Արցախ։ Պատերազմի ավարտից հետո իր եղբայրների հետ մնացել է բանակում: Բազմաթիվ անգամ վիրավորվել է, սակայն վերջին վիրավորումից հետո Արայիկը սկսեց հենակով քայլել: 2015 թվականի մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Արայիկ Խանդոյանը իշխանություններին է վերադարձրել Արցախի եւ ՀՀ-ի «Արիության» մեդալները, «Մարտական ծառայության» պարգեւը, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» եւ այլ մեդալները Բերձորյան դեպքերի պատճառով: Խանդոյանը Հիմնադիր խորհրդարանի պագամավոր եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ է:Արմեն Լամբարյան Ազատամրտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր, «Նոր Հայաստան» շարժման եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ:Մխիթար Ավետիսյան Ազատամարտիկ «Նոր Հայաստան» շարժման անդամ:Աշոտ Պետրոսյան Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատապարտված Լիպարիտ Պետրոսյանի եղբայրն է: «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր, ազատամարտիկ: Վիրավոր Թաթուլ Թամրազյանը Իջեւանից է, նրա հարազատները բնակվում են ՌԴ-ում: Բանակ զորակոչվելու նպատակով Թաթուլ Թամրազյանը վերադարձել է Հայաստան, ծառայել Զինված ուժերում եւ մնացել Հայաստանում: Հ.Գ. Նյութը հրապարակելու պահին տեղեկանում ենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման մեջ է նաեւ ազատամարտիկ, նախկին դաշնակցական Արամ Հակոբյանը:

Նյութի աղբյուրն՝ Armtimes.com

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am