«Էդ կռվող տղերքը բավական մեծ կարծիքի են իրենց մասի»

 «Էդ կռվող տղերքը բավական մեծ կարծիքի են իրենց մասին, իրենց հնարավորությունների մասին, քան ունեն։ Երեւի նրանց գործողությունները ավելի շատ կապված է Ժիրայր Սեֆիլյանի գործողությունների հետ։ Նրանք, կարծում եմ, այնքան միամիտ են, որ կարծել են, թե Սեֆիլյանը կարող է այդ ոստիկանության շենքում լինել, որը գրոհել են, գուցե մտացել են գնանք, ազատենք», մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողություններին։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան մի խումբ զինված անձինք մտել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ են պահում այնտեղ գտնվող ոստիկաններին: Այսօր արդեն բանակցությունների արդյունքում պատանդներից մեկն ազատ է արձակվել: Պատանդները 5 –ն են, այդ թվում նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Արշակ Սադոյանը գրեթե վստահ է, որ տեղի ունեցածը հեղափոխական գործողությունների չի վերածվի.«Նման գործընթացների համար մեծ մասշտաբայնություն է պետք, սակայն այդ խումբը փոքրաթիվ է»։ Մեր դիտարկմանը, թե տեղի ունեցածը, ըստ որոշ գնահատականների, իշխանությունների անգործության, տարիների կուտակած խնդիրների առկայության պատճառով է, մարդիկ այդ պատճառով են ծայրահեղ միջոցների դիմում ու առաջիկայում չեն բացառում նոր ապստամբություններ, Արշակ Սադոյանը արձագանքեց. «Չեմ կարծում, որ վաղը այլ խմբեր նման քայլի կգնան, հակառակը, կարծում եմ՝ կքչանան։ Պետությունը, անկախ նրանից, թե կռվող տղերքն ինչ դերակատարություն ունեն, պետք է թույլ չտա նման բան, ինքնուրույնություն ցույց տալ», ասաց Սադոյանը ու հիշեց, որ ժամանակին՝ շարժման սկզբից, պետությունը նման դեպքերում համապատասխան քայլեր է իրականացրել ու զսպել նման ինքնուրույն խմբի.«Պետությունը հիմա պարտավոր է աշխատել, որպեսզի թույլ չտա, որ նման զինված խմբեր փորձեն քաղաքական գործունեության ուղղություններ թեկադրել։Անկախ նրանից, թե մեր պետությունն ինչ վիճակում է, առավել եւս, որ այդ քաղաքական ուղղություններ թելադրելու փորձ անողները շատ հեռու են քաղաքականությունից, բոլորովին չեն պատկերացնում՝ ինչ եւ ինչպես պետք է անեն։ Իրենց մասին մի քիչ մեծ կարծիք ունեցող մարդիկ, որոնք մտածում են, թե հեսա գնացին էսպես կլինի, իրականում չեն պատկերացնում իրենց մասշտաբները»։ Հիշեցնենք, որ ավելի քան 24 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից: «Սասնա ծռեր» խմբավորման անդամները մեկ օրից ավելի պատանդ են պահում մի քանի ոստիկանների ոստիկանության ՊՊԾ գնդում։ Պատանդների թվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը սպանվել է:
Անի  Սահակյան

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am