Զինված խումբը պետք է վայր դնի զենքը. Թևան Պողոսյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը Facebook կայքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանում մի խումբ անձնանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու միջադեպին։ Նա ասել է, որ զինված խումբը պետք է վայր դնի զենքը և հանձնվի իրավապահներին։ Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Ցավակցում եմ զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին, ընկերներին, բարեկամներին: Արագ ապաքինում բոլոր վիրավորներին:  ՀՀ օրենքը խախտվել է, և հանցագործությունը պետք է պատժվի: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը և հանձնվի իրավապահներին: Քննությունը և դատավարությունը պետք է լինի բաց և թափանցիկ: Որևէ կերպ զենքով հարցեր լուծելը չի կարող արդարացվել: Ըստ իս՝ մի տեսանկյուն կա, որն այնքան չի քննարկվել մեզ մոտ, այն է՝ իրավիճակը Արցախյան հիմնախնդրի տեսակետից:  Փորձելով հետհայացք գցել 91-94թ.թ. պատերազմին մի բան պետք է փաստեմ: Պարտվել է այն կողմը, որտեղ եղել է քաղաքական ոչ ստաբիլ իրավիճակ: Մեր այն ժամանակվա հաղթանակները նաև պայմանավորված էին նրանով, որ ՀՀ-ում և Արցախում քաղաքական ստաբիլություն էր: Այս տեսանկյունից որևէ բան չի փոխվել: Որտեղ լինի առաջին հեղաշրջումը/ներքին անկայունությունը, այն կողմն էլ վերջնական կպարտվի՝ Ադրբեջանում, ուրեմն հաղթեցինք, ՀՀ-ում և Արցախում՝ ուրեմն մեզ հաղթեցին: Եթե ցանկանում ենք կրկին հաղթել, պետք է պահպանենք ստաբիլությունը և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում: Իսկ դրան հասնելու համար պետք է ճգնաժամից արագ դուրս գալ: Բայց դա առնվազն նոր որակի և իրական արդյունքների միտված ներքին բարեփոխումներով: Իրական համակարգային փոփոխություններով Հայաստանում: Հասկանում եմ, որ դա երկար ճանապարհ է: Իսկ ցանկացած ճանապարհը սկսվում է առաջին քայլից: Առաջին քայլը, իմ պատկերացմամբ, պետք է լինի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումը: Ամեն ինչ պետք է արվի բանակցություններով և առանց արյան, զինված խումբը պետք է վայր դնի զենքը և հանձնվի իրավապահներին: Քննությունը և դատավարությունը պետք է լինի բաց և թափանցիկ: Հուսամ իրավիճակի մեսիջը տեղ է հասել, բայց ավելի կարևորը, որ մեր շատ բացեր ջրի երես է ելել, և դրանք պետք է արագ շտկել երկրորդ, երրորդ ու այդպես շարունակ քայլերով: Մենք իրավունք չունեն պարտվելու ո՛չ ներսում, ո՛չ Արցախում»:  

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am