Էրդողանը կարող էր ինքը կազմակերպել «կեղծ հեղաշրջում». Al-Monitor

20-րդ դարում Թուրքիայում տարբեր խմբերի կողմից տեղի ունեցան իշխանության տապալման մի քանի փորձեր, բայց դրանցից ոչ մեկն այնքան ինքնաբուխ եւ թույլ պլանավորված չէր, որքան պետական հեղաշրջման վերջին փորձը, գրում է Al-Monitor-ի մեկնաբան Ջենգիզ Չանդարը: «Իմանալով, որ Էրդողանը ո՛չ Անկարայում է, ո՛չ Ստամբուլում, այլ հանգստանում է Միջերկրական ծովի ափին՝ Մարմարայում, ինչո՞ւ հեղաշրջման մասնակիցները չփորձեցին առեւանգել նրան: Նրանք նրան հնարավորություն տվեցին Մարմարայից հասնել Դալամանի մոտակա օդանավակայան, որտեղից նա մեկ ժամ չանցած Ստամբուլ ժամանեց: Ինչու ապստամբներն օգտագործեցին թուրքական քիչ հեղինակավոր հեռուստակայաններից մեկը՝ TRT-ն, այլ չփորձեցին գրավել երկրի գլխավոր  մեդիան: Արդյունքում՝ ամենատարածված հեռուստաալիքները գործեցին իշխանությունների շահերի շրջանակում, որոնք ուժերը վերախմբավորելու հնարավորություն ստացան  եւ ժողովրդին դիմեցին ոչ  միայն  սոցցանցերի, այլեւ հեռուստատեսության միջոցով:  Վարչապետ Բինալի Յըլդըրըմը ելույթ ունեցավ NTV-ով, մինչդեռ Էրդողանը CNN Turk-ով եթեր դուրս եկավ Facetime բջջային հավելվածի միջոցով: Ձերբակալված մոտ 3000 ապստամբների թվում են 40 գեներալներ, նրանց թվում են Սիրիայի եւ Իրաքի տարածքների հետ սահմանի համար պատասխանատու  բանակի հրամանատար, ցամաքային միավորումների եւ ներքին անվտանգության ստորաբաժանումների հրամանատար տասնյակ բրիգադային գեներալներ, որոնք կենտրոնացած են քուրդ ապստամբերի դեմ պայքարի ուղղությամբ: Չանդարի կարծիքով՝ այդ մարդկանց դժվար է կասկածել «գյուլենիզմի» մեջ: «Գործադիր իշխանության գործողությունների արագությունն եւ մասշտաբներն ապշեցնում են։ Տպավորություն է ստեղծվում, որ Էրդողանն ու կառավարությունը պատրաստ են եղել հեղաշրջման փորձին եւ բավականաչափ տեղեկություններ են ունեցել այն մասին, թե իշխանական կառույցներից որը կարող էր դրա հետ կապ ունենալ»,– գրում է փորձագետը։  

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am