Էգեյան ծովում այսօր առավոտյան փախստականներ տեղափոխող երկու նավ է խորտակվել, մահացել է 42 մարդ, որոնցից 17-ը՝ երեխաներ։
Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ փախստականներն ու միգրանտները Թուրքիայից մեկնում էին հունական կղզիներ, իսկ դրանից հետո պատրաստվում էին ճանապարհը շարունակել դեպի Եվրոպա:
Հունական Ֆարմակոնիսի կղզու մոտակայքում փայտե լաստանավերից մեկը բախվել է ժայռերին ու խորտակվել։ Նավում եղած 49 մարդկանցից 40-ին հաջողվել է դուրս գալ ցամաք: Փրկարարներին հաջողվել է փրկել մեկ աղջկա: Ծովից դուրս է բերվել 8 դի, որոնցից 6-ը՝ երեխաների:
Կալիմնոս կղզու մոտակայքում էլ մեկ այլ նավ է խորտակվել։ Այս պահին հայտնաբերվել է 34 դի, որոնցից 16՝ կին, 7-ը՝ տղամարդ, 11-ը՝ երեխա: Բազմաթիվ մարդիկ կորած են համարվում։ Դեպքի վայր մեկնած փրկարարները 26 մարդու են փրկել:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը