Պուտինն ու Օբաման ստիպվա՞ծ են լուծել Ղարաբաղի հարցը

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը կարող են անել ավելին՝ աշխարհի համար Մոսկվան ու Վաշինգտոնը հարաբերություններում, համենայնդեպս, ցուցադրական շփումներն ի ցույց դնելու նոր քայլ արեցին` թեև Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության դիրքորոշման էական փոփոխություն տեղի չի ունեցել: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ժամանել է Մոսկվա: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան շատ բան կարող են անել՝ հօգուտ խաղաղության, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Նրա խոսքով՝ Օբաման և ինքը կարծում են, որ «ներկայում Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն այնպիսի փուլում են, որ իսկապես կարող են շատ բան անել՝ հօգուտ խաղաղության»: «Խոսքը ոչ միայն Սիրիայի և Ուկրաինայի, այլև մյուս պոտենցիալ ոլորտների մասին է, որոնցում մենք կարող էինք լուրջ առաջընթացի հասնել»,- ասել է Քերրին: Պուտինն իր հերթին նշել է, որ Օբաման ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ «մենք օգնություն ցուցաբերեցինք ձեր քաղաքացիներից մեկի ազատ արձակման հարցում»: «Ուզում եմ ասել, որ մենք ձեր խնդրանքով աշխատում են այդ ուղղություններով ու նաև հույս ունենք, որ եթե մենք նման կարիք ունենանք, ամերիկյան կողմը նույնպիսի կառուցողական աշխատանքով կպատասխանի»,- ընդգծել է նա: «Կցանկանայի նշել մեր համատեղ ջանքերը՝ կարգավորելու և լուծելու հակամարտությունները, որոնք, մեր համոզմամբ, կարևոր են և պետք է կարգավորվեն», - ընդգծել է Պուտինը: Վաշինգտոնն արձանագրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները բաց ու լուրջ են եղել։ «Թեժ կետերում» իրավիճակի կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի և ԱՄՆ–ի աշխատանքը կօգնի վերափոխել երկկողմ հարաբերությունները», նկատել է Քերրին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների մեկնարկին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ–ը յուրահատուկ հնարավորություններ ունեն իրավիճակը դեպի լավը փոխելու գործում անձնական ավանդը ներդնելու համար։ «Հենց այդ աշխատանքը կօգնի վերափոխել մեր երկկողմ հարաբերությունները»։ Վերջերս Պուտին-Օբամա հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել էր Ղարաբաղյան խնդիրը: Վաշինգտոնը մանրամասներ էր տեղեկացել Պուտինից` Սանկտ-Պետերբուրգում կայացած եռակողմ Պուտին-Սարգսյան-Ալիև բանակցությունների վերաբերյալ: Սա նշանակում է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը ԼՂ հարցում էլ, փորձելու են, միասնական դիրքերից հանդես գալ որպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրներ: Ղարաբաղյան նոր պատերազմ թույլ չտալու հրամայականն, իրականում, կարող է մոտեցնել Մոսկվա-Վաշինգտոն շահերը` ԼՂ հարցում: Իսկ սա, բնականաբար, չի նշանակում, որ այդ դիրքորոշման մերձեցումը երաշխիք է հայանպաստ լուծում ստանալ: Հարցը նրանում է, թե որքան է պաշտոնական Երևանն ամուր: Բաքուն քսան տարուց ավելի նույն բանն է կրկնում, ոչինչ չի փոխվում, կարելի էր հայկական դիվանագիտությունն օգտագործել ի նպաստ ղարաբաղյան կարգավորման: Բայց արդյոք դա արվե՞լ է... Մոսկվան-Վաշինգտոն բանակցություններն, անկասկած, անդրադարձ կունենան ղարաբաղյան կարգավորման վրա: Հայկական կողմը պետք է պատրաստ լինի ոչ ցանկալի զիջումները մերժելու հարցում: Միջազգային բանակցողներից ՌԴ-ն ամենակարևորն ու ազդեցիկն է Մինչ ԱՄՆ պետքարտուղարը Մոսկվայում էր` ամերիկյան Stratfor-ը զեկույց է հրապարակել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որում անդրադարձ է կատարվել Մոսկվայի դերին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով դիվանագիտական բանակցություններն արագ քայլերով առաջ են ընթանում, գրում է ամերիկյան Stratfor-ը: Մինչ ապրիլի սկզբից ի վեր ռազմական դաշտը համեմատաբար հանգիստ է, դիվանագիտությունում ամեն ինչ շատ ակտիվ է: Ադրբեջանի համար, որը դժգոհ էր 1994թ. հրադադարից, սա լավ նորություն է: Ապրիլյան բախումներից հետո Ադրբեջանը գուցե շատ տարածք չկարողացավ գրավել, բայց Հայաստանին կարողացավ անակնկալի բերել և նոր թափ հաղորդեց բանակցություններին: Ավելին, այն սառած հակամարտության ուղղությամբ վերադարձրեց միջազգային ուշադրությունը: Ռուսաստանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ այլ երկրներ Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն ակտիվ միջնորդներ են դարձել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ամենամսյա բանակցություններում: Միջազգային բանակցողներից Ռուսաստանն ամենակարևորն ու ազդեցիկն է: Այն ոչ միայն Հայաստանում 5000 անդամից բաղկացած ռազմական ներկայություն ունի, այլև մատակարարում է Ադրբեջանի ռազմական զենքի մեծ մասը: Վերջին հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, որ տեղի ունեցավ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում, միջնորդել էր Ռուսաստանի նախագահը: Չնայած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պաշտոնյաները նույնպես մասնակցել են այդ քննարկումներին, Պուտինն առանձին խորհրդակցություններ է անցկացրել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ՝ առանց Արևմուտքի ներկայացուցիչների, որոնց շնորհիվ, Լավրովի համաձայն, երեք նախագահների միջև «փոխըմբռնում» է ստեղծվել: Թե ինչ է դա ենթադրում, կամ որքան մոտ է դա պաշտոնական համաձայնությանը՝ պարզ չէ: Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունները և ռուս պաշտոնյաների մեկնաբանությունները, այնուամենայնիվ, վկայում են, որ դա ենթադրում է ռուսաստանցի խաղաղապահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղը շրջապատող յոթ շրջանների փուլային փոխանցում: Այս ծրագիրը կունենա մի խնդիր. Հայաստանը ցանկանում է պահպանել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր դե ֆակտո քաղաքական վերահսկողությունը և, հավանաբար, չի ընդունի տարածքային զիջումների հեռանկարը: Բացի այդ, հակամարտության գլխավոր հաշտարարը՝ Մոսկվան, իրականում կարող է այնքան էլ շահագրգռված չլինել հակամարտության լուծմամբ: Այն Ռուսաստանին լծակներ և ազդեցություն է տալիս Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ և Մոսկվային պահում է քայլ առաջ տարածաշրջանային մրցակիցներից, ինչպիսիք են Թուրքիան և Միացյալ Նահանգները: Չնայած Լեռնային Ղարաբաղ ռուս խաղաղապահներ ուղարկելը Մոսկվային ավելի ուժեղ ռազմական ներկայություն կապահովի տարածաշրջանում, այն նաև ռուսական զորքերն ավելի խոցելի կդարձնի անմիջական ռազմական հակամարտության համար մի տարածքում, որտեղ Կրեմլը մինչ այժմ խուսափել է զորքերի տեղակայումից: Ռուսաստանի համար, հետևաբար, Լեռնային Ղարաբաղում ակտիվ դիվանագիտական դերի պահպանումն առանց մեծ գործարքի հասնելու կարող է լավագույն արդյունքը լինել: Այնուամենայնիվ, շարունակել բանակցություններ վարելը, որոնք ստատուս քվոյի ոչ մի էական փոփոխություն չեն գրանցում, երկարաժամկետ կտրվածքով չի կարող կայուն ու հուսալի լինել: Վերջիվերջո, բանակցություններում առաջընթացի պակասն էր առաջին հերթին, որ հանգեցրեց ապրիլյան բախումներին, և Ադրբեջանը քիչ հավանական է, որ բանակցությունների ընթացիկ փուլում պարզապես կողքի կկանգնի: Եթե դիվանագիտությունը չհանգեցնի շոշափելի արդյունքների, չի կարելի բացառել Ադրբեջանի կողմից նման կամ ավելի լուրջ ռազմական սրումը: Սա կարող է բացատրել Ռուսաստանի կողմից հնչած դրական հայտարարությունները և մոտալուտ հաջողության մասին ակնարկները: Բայց, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն ավելի շատ գործողություններ, քան խոսքեր է պահանջում, գրում է Stratfor-ը։ Ինչպես նկատում ենք, ամերիկյան կենտրոնի զեկույցում`ստատուս քվոյի պահպանման անթույլատրելիությունն անցնում է «կարմիր գծով»: Գերտերությունների շտապողականությունն ակնհայտ է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am