ԼՂ հարցով գաղտնի «թիմերը», կամ սպասված «անակնկալներ» ՌԴ-ից

  Որևէ տհաճ անակնկալ լինել չի կարող, երեկ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով հասարակության մեջ հնարավոր հուզումները, որոնք կարող են առաջանալ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների հրապարակումից հետո։ Զախարովայի խոսքով, ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմի փորձագիտական խմբերը հրաշալի տեղյակ են գործընթացից։ «Ոչ մի անակնկալ ոչ մի, ոչ էլ մյուս կողմի համար չկա և լինել չի կարող», նշել է Զախարովան։ Նրա խոսքով` մաքոքային դիվանագիտությունը, որը վարում է Ռուսաստանը, ենթադրում է հարցերի առաջադրում, պատասխանների որոնում և հավանական հանգուցալուծումներ. «Դա հսկայական գործընթաց է, որում ներգրավված են փորձագետներ ինչպես մի, այնպես էլ մյուս կողմից»։ «Վախենալ պետք է բանակցային գործընթացի խափանումից», հանգստացրել է Զախարովան` հավելելով. «Այժմ բոլոր թիմերը պետք է խաղան ընդհանուր արդյունքի հասնելու համար, քանի որ արդյունքն իսկապես պետք է ընդհանուր լինի»։ Զախարովան հավելել է, որ կարևորն ընդհանուր նպատակը` նոր զոհեր չունենալն է։ Թե ինչ նկատի ունի ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը` «բոլոր թիմեր» ասելով, այնուհետև փոքր-ինչ նշմարվում է:  Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Անկարայի դերի մասին խոսելիս Զախարովան նկատում է, որ այս կամ այն պետության ցանկացած կառուցողական դեր միայն կարելի է ողջունել. «Ցանկացած կառուցողական ազդեցություն օգուտ կտա, ցանկացած ոչ կառուցողական ազդեցություն` վնաս»։ Ինչպես հիշում ենք, ոչ վաղ անցյալում նույն Զախարովան հորդորում էր, թե ղարաբաղյան հարցում լռություն է պետք պահպանել։ Այժմ նա բավական ակտիվ է մեկնաբանություններում: Մոսկվան շաբաթվա կտրվածքով հանդես է գալիս ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտարարություններով, մեկնաբանություններով... Ժողովրդական լեզվով ասած` «խեր լինի»: Մոսկվան, փաստորեն, բացահայտ ցույց է տալիս, որ իր խաղն է տանում, ունենալով` «մաքոքային դիվանագիտություն», գումարած, չի բացառում «այլ թիմերի» առկայությունը կարգավորման գործընթացում, և նրանց շահագրգռվածությունը: Խոսքն, իհարկե, Թուրքիայի ներգրավման մասին է, ինչը, փաստացի, Մոսկվան նույնիսկ հիմա, երբ դեռ լիակատար կարգավորված չեն երկու երկրների միջև հարաբերությունները` Մոսկվան չի էլ բացառում: Թամար Բագրատունի

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am