Ֆրանսիան` իսլամիստների «սրի» տակ

Սարսափելի ահաբեկչություն է տեղի ունեցել երեկ երեկոյան Ֆրանսիայի ծովափնյա Նիս քաղաքում` Միջերկրական ծովի առափնյա Պրոմենադ դեզ Անգլե բուլվարում, Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունից հետո։ Առնվազն 80 մարդ է զոհվել, 120 մարդ վիրավորվել է, երբ ծանրաքաշ, հեռահար բեռնատարը բարձր արագությամբ մխրճվել է Ֆրանսիայի ազգային տոնը նշելու համար հավաքված բազմության մեջ: Ֆրանսիայի իշխանությունները հաղորդում են, որ ոստիկանությունը կրակ է բացել և սպանել վարորդին, ով բեռնատարը ավելի քան 1,5 կիլոմետր վարել է մարդկային բազմության միջով: Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոսին հայտարարել է, որ բեռնատարի վարորդը նաև կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Ավելի ուշ ոստիկանները բեռնատարի մեջ զենք և նռնակներ են հայտնաբերել: «Սա ամենասարսափելի ողբերգությունն է մեր քաղաքի պատմության ընթացքում», - Թվիթերում գրել է Նիսի քաղաքապետը: Ականատեսների համաձայն՝ բեռնատարն անդադար զիգզագաձև շարժումներով վրաերթի է ենթարկել մարդկանց 2 կմ շարունակ: Նա նաև կրակել է ամբոխի ուղղությամբ: Հարձակվողը չեզոքացվել է ոստիկանության ուժերի կողմից: Արյունալի իրադարձություններից ժամեր անց հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ընդգծելով, որ տեղի ունեցածը «հարձակում է, որի ահաբեկչական բնույթը հնարավոր չէ հերքել», Օլանդը հայտարարել է, թե «ամբողջ Ֆրանսիան է իսլամիստական ահաբեկչության վտանգի տակ»: Նա ասել է, որ Ֆրանսիան, թեև սարսափած է տեղի ունեցածից, սակայն միշտ լինելու է ավելի ուժեղ, քան նրան խփել ցանկացողները»: Օլանդը հայտնել է, որ երկրում հայտարարված արտակարգ դրությունը, որի ժամկետը լրանալու էր հուլիսի 26-ին, կերկարաձգվի ևս երեք ամսով: «Մենք կուժեղացնենք մեր գործողությունները Սիրիայում և Իրաքում: Մենք կշարունակենք իրենց իսկ որջում հարվածել նրանց, ովքեր հարձակվում են մեզ վրա», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Ֆրանսիայի դատախազությունը միջադեպի առնչությամբ գործ է հարուցել ահաբեկչության հատկանիշներով: Քաղաքային իշխանությունները Նիսի բնակիչներին կոչ են արել միառժամանակ մնալ տներում։ Բեռնատարի վարորդի ինքնությունն առայժմ չի պարզվել: Ահաբեկչական որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել հարձակման կապակցությամբ: Սա արդեն երրորդ ահաբեկչական հարձակումն է Ֆրանսիայում վերջին շուրջ մեկուկես տարվա ընթացքում: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նիսում արյունալի հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին, վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներում չհաստատված տվյալները, իր պաշտոնական կայքում գրում է բրիտանական The Daily Mail-ը: «Ֆրանսիական ԶԼՄ-ներում չհաստատված տվյալներով՝ «Իսլամական պետությունը» ստանձնել է հարձակման պատասխանատվությունը»,- գրում է կայքը։ Կասկած չկա, որ հուլիսի 14-ի օրը ահաբեկիչները մտածված են ընտրել, այդ օրը ամբողջ Ֆրանսիան և աշխարհի բոլոր ֆրանսիական համայնքները նշում են Բաստիլի գրավման օրը: Իսլամիստները պատերազմ են հայտարարել ոչ միայն Ֆրանսիային, որն ակնհայտորեն դարձյալ սարսափելի ահաբեկչության է ենթարկվում, այլև ողջ Եվրոպան: Դեռ նոյեմբերին Փարիզում իրականացված ահաբեկչությունից հետո շատ ջրեր են հոսել, բայց ակնհայտ է, որ Ֆրանսիան, Եվրոպան, եթե կուզեք` աշխարհն այլևս անվտանգ չէ: Իսլամիստների դեմ իրականացվող պայքարը կարող է ձգվել այնքան,  և այդչափ էլ կարող է ձգվել նրանց վրեժը` քաղաքակիրթ աշխարհից: Աշխարհն անվտանգ չէ: Այս փաստը ակներև է, սակայն աշխարհն անվտանգ դարձնելու և իսլամիստներին ոչնչացնելու խնդիրը մնացել է օդում: Գերտերություններին չի հաջողվում դա իրագործել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 55 անգամ
Լրահոս
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am