Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ հանրապետության վարչապետ Մանյուել Վալսը ժամանել են Նիս: Նախագահի եւ վարչապետի ինքնաթիռների վայրէջքի կադրերն ուղիղ եթերում ցուցադրել է iTele հեռուստաալիքը:
Անվտանգության նկտատառումներով՝ նախագահը եւ վարչապետը Փարիզից մեկնել են երկու տարբեր ինքնաթիռներով:
Հուլիսի 15-ին ավելի վաղ նախագահը եւ վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել են Պաշտպանության խորհրդի նիստին: Նիստի արդյունքներով հայտարարվել է Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը եւս երեք ամսով երկարաձգելու, ինչպես նաեւ հուլիսի 16-ից մինչեւ 18-ը եռօրյա համազգային սուգ հայտարարելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան Նիս քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչություն, որն ավելի քան 80 մարդու կյանք է խլել:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը