Դավիթ Հարությունյանի բիզնեսը՝ պետության հաշվին

Վերջերս կառավարության կողմից որոշում ընդունվեց պետական համակարգի կարիքների համար ավիաոտոմսերի կենտրոնացված կարգով գնում կատարելու վերաբերյալ: Ստեղծվեց <<Ամադեուս>> տոմսերի ամրագրման հարթակը, որը սպասարկում է ԷԿԵՆԳ (էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ) պետական փակ բաժնետիրական ընկերությունը: <<Ամադեուսը>> հաղթող է ճանաչվել պետգնումով, և պետք է այսուհետ միանձնյա սպասարկի ՀՀ կառավարությանը սեփական կարիքների համար կատարվող ավիատոմսերի ամրագրումն ու գնումը: Նախկինում պետական կառավարման մարմիններից յուրաքանչյուրն իր համար առանձին կատարում էր այս գնումը: Օրինակ, եթե այս կամ այն նախարարը պետք է գործուղման մեկներ արտերկիր, ապա նրա և պատվիրակության մյուս անդամների տոմսերը նախարարության համապատասխան ստորաբաժանումը իր ընտրությամբ ձեռք էր բերում որևէ ավիաընկերությունից: Սակայն կառավարությունում որոշել են, որ կենտրոնացված գնումների դեպքում հնարավոր կլինի ապահովել ծախսերի կրճատում ու այդ պատճառով էլ ավիատոմսերի գնումները կենտրոնացնել: Նույն որոշմամբ՝ ամրագրվել է, որ նախարարների համար այլևս բիզնեսի կարգի տոմսերը անհասանելի են, նրանք պետք է օգտվեն էկոնոմ դասի տոմսերից, իսկ կարգի տոմսերը վերապահվում են միայն Պաշտպանության և ԱԳ նախարարներին: Պետության կողմից ավիատոմսերի գնման համակարգում ներդրված նորարարությունը լուրջ մտահոգության առիթ է տվել ավիատոմսերի վաճառքով զբաղվող մի շարք  ավիաընկերությունների: Նրանք գտնում են, որ սա կոռուպցիայի նոր օղակ է, և  մոնոպոլիայի նոր ձև: Մասնագետների կարծիքով՝ կան տոմսերի տեսակներ, որոնք միայն <<Ամադեուսով>> դուրս գրել հնարավոր չէ, բացի այդ՝ կան տոմսեր, որոնց ձեռքբերումն <<Ամադեուսով>> շատ ավելի թանկ է, քան եթե այն դուրս գրվի այլ համակարգով, օրինակ՝ <<Գաբրիելով>> կամ <<Սիրենայով>>: Հետևաբար պնդումը, թե կենտրոնացված գնումներով ծախսերի տնտեսում կարվի, հիմնավոր չէ: Կան նաև խոսակցություններ, թե իրականում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը  կենտրոնացված գնումների անվան տակ սեփական բիզնեսն է քողարկում: hraparak.am-ում հրապարակվել է Դ. Հարությունյանի ստորագրությամբ փաստաթուղթը՝ ուղղված ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, ֆինանսների, արդարադատության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարներին, որով Հարությունյանը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ խնդրում է վերջիններիս, govtravel.am-ի միջոցով փորձնական շահագործման փուլում ավիատոմսերի գնման գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով ապահովել իրենց ղեկավարած գերատեսչությունների աշխատակազմի կողմից անհրաժեշտ պայմանագրի կնքումը համակարգն սպասարկող վերոհիշյալ ընկերության հետ: «Միաժամանակ օպերատորին տրամադրել պահանջվող նվազագույն ելակետային տվյալներ, ապահովել բավարար սահմանաչափերով կորպորատիվ բանկային քարտերի առկայություն՝ ավիատոմսերի գնումները ֆինանսավորելու համար»,-ասվում է փաստաթղթում: Նոր համակարգը ենթադրում է, որ տվյալ պետական մարմնի ներկայացուցիչն էլեկտրոնային տարբերակով ինքն է ընտրելու իրեն անհրաժեշտ ավիատոմսը, այն ուղարկելու է իր գերատեսչության աշխատակազմի ղեկավարի հաստատմանը: Վերջինս հաստատումից հետո այն ներկայացնելու է ԷԿԵՆԳ-ին՝ տոմսը պատվիրելու համար: Տոմսի գնման դեպքում թույլ է տրվում տվյալ օրվա դրությամբ որոնման համակարգում առկա նվազագույն արժեք ունեցող ավիատոմսը կամ դրա նկատմամբ մինչեւ 8 տոկոս տարբերություն ունեցող տոմսը: Նշենք, ո ր ԷԿԵՆԳ-ի տնօրենը Դավիթ Հարությունյանի խորհրդական Արթուր Թունյանն է, ով դեռ արդարադատության նախարարությունում համարցում էր Հարությունյանի կադրը: Հավելենք, որ ավիատոմսերի գնման այս նորամուծությունից դժգոհ են նաև նախարարությունները, ովքեր ունեին իրենց համար նախընտրելի ընկերություններ և հիմա փաստորեն պետք է հրաժարվեն նրանցից:   Դավիթ  Մանուկյան  

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am