Անհետաքրքիր գյուղաքաղաքն ու նրա տերերը

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին Բաքվում, հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը: «Նման հանդիպում, անկասկած, կայանալու է: Այն ակնկալվում է օգոստոսի 8-ին»,- հաստատել է նա: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նույնպես օրերս հաստատել էր երեք երկրի ղեկավարների հանդիպման նախապատրաստումը` նշելով, որ այն կարող է լինել մոտակա ժամանակներում: Մինչ Հայաստանի իշխանությունները խոսում են տարածաշրջանային տարբեր ծրագրերում Հայաստանի հնարավոր մասնակցության մասին` մենք ականատես ենք դառնում, թե ինչպես է հարևան Ադրբեջանը կոնկրետ հաջողություններ արձանագրում թե Իրանի, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում: Իրանն, անշուշտ, շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ: Ավելին, Իրանը բավական մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների հնարավոր տեղակայման գաղափարով, որը վերջերս լայնորեն քննարկվում է: Չի բացառվում, որ օգոստոսի 8-ին կայանալիք Ռուսաստան-Իրան-Ադրբեջան նախագահների հանդիպմանը քննարկվի նաև ղարաբաղյան հիմնախնդիրը, և կասկած չկա, որ պաշտոնական Թեհրանը կպնդի, որ հակամարտությունը պետք է խաղաղ կարգավորվի և ռազմական գործողությունների վերսկսումն անթույլատրելի է: Իհարկե, Հայաստանի հարևաններից մեկի շահագրգռությունը` խաղաղության, կայունության պահպանման տեսակետից դրական է, բայց մյուս կողմից, կարծես, նկատելի է Հայաստանի` որպես տարածաշրջանային դերակատարի չգոյությունը: Կարծես Հայաստանի փոխարեն բոլոր տարածաշրջանային խաղացողներն իրենց շահերն ավելի կոնկրետ են արտահայտում ու դրսևորում, քան Հայաստանը: Հայաստանը դարձել է մի անհետաքրքիր գյուղաքաղաք, որի ղեկավարների փոխարեն որոշումներ են կայացնում, քննարկումներ ծավալում, փոխշահավետ քննարկումներ անցկացնում: Մենք մնում ենք լուսանցքում` տարածաշրջանային բոլոր ծրագրերից դուրս: Մինչ օգոստոսի 8-ին Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը` Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր են իրականացվում: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ այսօր կառավարության բարձրաստիճան պատվիրակություն է մեկնում Ռուսաստան: Այցը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնությունից ստացած հրավերին ի պատասխան: Թուրքիայի պատվիրակության կազմում կընդգրկվեն մշակույթի և զբոսաշրջության, կապի, ծովագնացության և հաղորդակցության, ինչպես նաև ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ: Այս այցի շրջանակում կքննարկվեն Թուրքիայի և Ռուսաստանի միջև չարթերային թռիչքների վերսկսմանը, զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելուն ուղղված միջոցառումների ձեռնարկմանը, ինչպես նաև ապագայում զբոսաշրջության ոլորտում երկկողմ հարաբերություններին և համագործակցությանն առնչվող հարցեր: Պատվիրակությունը բաղկացած է լինելու Թուրքիայի երեք նախարարությունների ներկայացուցիչներից` ՆԳՆ-ի, Մշակույթի և զբոսաշրջության, ինչպես նաև Տրանսպորտի նախարարություններից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am