Տարածքների զիջումն ու քաղաքական էլիտան

Համառորեն շարունակվում են տեղեկություններ շրջանառվել այն մասին, որ հայկական կողմին Ղարաբաղի հարցում զիջումներ են պարտադրվում: Խոսքը կրկին ազատագրված տարածքների մասին է, որոնք Ադրբեջանը պահանջում է` դա ստատուս-քվոյի փոփոխության հիմնական պայման ներկայացնելով: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀԿ-ի գործադիր մարմնի վերջին նիստում՝ Վարշավա մեկնելուց առաջ, Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ասել է, թե  ինքն ընտրության առաջ է կանգնած՝ կա՛մ պետք է համաձայնի հողերը հանձնել Ադրբեջանին, կա՛մ հրաժարվի, որի դեպքում արդեն պատերազմն անխուսափելի է:  «Հենց այս հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ ՀՀԿ-ականները մեկը մյուսի ետևից, Մայր Թերեզայի դեմքի արտահայտությամբ շտապում են փոխզիջումների մասին խոսել, իբր հողերի հանձնումն այլընտրանք չունի և այսպես շարունակ: Իհարկե, Հայաստանում բոլորը լավ գիտեն, որ այն պաշտոնյան, որը կփորձի հողեր հանձնել, ոչ միայն իր քաղաքական կարիերային վերջ կդնի, այլև կվտանգի իր ֆիզիկական գոյությունն ընդհանրապես: Այս իմաստով մի տեսակ հանգստություն կա հասարակական տրամադրություններում», գրում է թերթը։ Այսպես, լրատվամիջոցներում, փորձագիտական-քաղաքական դաշտում բացահայտ քննարկվում է, որ ԼՂՀ հարցով բանակցությունների սեղանին դրված է կոնկրետ փաստաթուղթ: Ինչպես ասում են, ծուխն առանց կրակ չի լինում: Պաշտոնական Երևանը ապրիլի քառօրյա պատերազմից հետո մինչ այժմ հայտարարում էր, թե բանակցությունները չեն վերսկսվի՝ մինչև հրադադարի դիտարկման մեխանիզմները չներդրվեն ու անվտանգության երաշխիքներ չլինեն: Բայց, ինչպես երևում է, Երևանը պարտադրված է մասնակցել բանակցությունների` առանց այդ մեխանիզմների ներդրման: Խնդիրն այն է, որ քառօրյա պատերազմ սանձազերծելով Ալիևը հասավ իր նպատակին: Միջազգային հանրությունը միաբերան հայտարարում է, թե պատերազմի վերսկսումն անթույլատրելի է, և դա բացառելու համար ներկայացնում է ելքը` զիջումներ: Իսկ զիջող կողմը, փաստացի, դարձել է հայկական կողմը` նույնիսկ այն դեպքում, երբ կարծես բոլորի համար է ակնհայտ, որ Օրեր առաջ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը նշեց. «Մենք մտահոգված ենք այս խնդրով, և դա առավել ակնհայտ էր ապրիլյան քառօրյա բախումների ժամանակ, որոնք իրենց բնույթով տարբերվում էին մինչ այդ արձանագրվող՝ փոքր մասշտաբի միջադեպերից: Բարեբախտաբար, երկու երկրներն էլ զերծ մնացին, իմ կարծիքով, շատ վտանգավոր այդ իրավիճակից: Նախագահները հանդիպեցին, ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան ակտիվ ջանքեր գործադրեցին, և այժմ, կարծում եմ, իրավիճակը մի փոքր ավելի լավ է, սակայն կարող է կրկին սրվել, և շատ կարևոր է, որ կարգավորման համար ավելի մեծ ջանքեր գործադրվեն: Հիմա շատ գաղափարներ կան բանակցային սեղանին, Ադրբեջանի արտգործնախարարն էր վերջերս ՆԱՏՕ-ում՝ հայաստանցի գործընկերոջ այցից հետո, երկուսն էլ հստակ ներկայացրին իրենց մոտեցումները: Մենք իսկապես հավատում ենք, որ ստատուս քվոն չի կարող այսպես երկար շարունակվել, այն պետք է փոխվի, և դա պետք է արվի բանակցությունների միջոցով»: Թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը, ի վերջո, անկախ այն բանից, թե ինչ վերաբերմունք ունեն Ադրբեջանի ներկայի իշխանությունների նկատմամբ` ԼՂ հարցում հայկական կողմին ստիպելու են գնալ զիջումների: Ու այստեղ, խնդիրն իսկապես մեր մեջ է: 20 տարուց ավելի հայկական կողմը Ղարաբաղի` որպես բանակցությունների կողմի, որպես միավորի հետքայլ է արել, որպես պետության կայացման հարցում` մատը մատին չի տվել: Արցախում ու գրավյալ տարածքներում բնակչությունը ոչ թե ավելացել է, այլ նվազել, իսկ հայկական դիվանագիտությունը նշանակալի ոչ մի ձեռքբերում չի ունեցել ալիևյան քարոզչությանն ի պատասխան: Հայաստանը չի դարձել այն պետությունը, որից զիջումներ չակնկալել: Հայաստանը դարձել է այն պետությունը, որից ոչ միայն միակողմանի զիջումներ կարող են պահանջել, այլև Հայաստանի փոխարեն կարող են որոշումներ կայացնել, և ցավալին այն է, որ այդ որոշմանն ընդվզող քաղաքական էլիտա գոյություն չունի: Իրավիճակն իսկապես վտանգավոր է, եթե ոչ պայթյունավտանգ: Այս իրավիճակն ի վերջո կարող է հանգեցնել Հայաստանի և ԼՂՀ-ի քաղաքական իշխանությունների միջև տարաձայնությունների խորացմամբ, ինչն էլ իր հերթին, կարող է Հայաստանում ներքաղաքական իրավիճակի սրման պատճառ դառնալ: Պարզ է մեկ բան` թեկուզ ազատագրված մեկ շրջանի զիջումը` կնշանակի Արցախն ու Հայաստանը դնել մեծ սպառնալիքի տակ: Հայաստանի քաղաքական վերնախավը ստեղծված իրավիճակից դուրս գալու ռեսուրս  ունի՞... Թամար Բագրատունի

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am