Ով և ինչու է ճնշում Սերժ Սարգսյանին

Ինչպես տեղեկացրել էինք, օրերս Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել համաարաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին։ Տարբեր թեմաների անդրադառնալով Սերժ Սարգսյանը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտությունից՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն անվտանգ կարող է ապրել բացառապես Ադրբեջանի կազմից դուրս: «Իսկ այդ անվտանգությունը կարող է ապահովվել միայն ու միայն Ադրբեջանի կազմից դուրս: Որևէ մեկի համար հիմա կասկած չկա․ եթե ինչ-որ մի չար կատակով գոնե մեկ օր Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում մի հայ չի մնա: Այնպես որ, ամենակարևորը նա է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից՝ սա է կարևորը», - ընդգծել է Հայաստանի նախագահը: Սերժ Սարգսյանը, միևնույն ժամանակ շեշտել էր, որ եթե անգամ ամբողջ աշխարհը փորձի համոզել, Ղարաբաղի ժողովուրդը երբևէ չի համաձայնի ապրել Ադրբեջանի կազմում։ «Խոսքս իհարկե ուժի մասին չէ, որովհետև ցանկացած գերտերություն, նույնիսկ ցանկացած միջազգային կառույց կարող է ուժով այս խնդիրը լուծել, ասելս հետևյալն է՝ կարելի է ղարաբաղցիներին ոչնչացնել, կարելի է ցանկացած բռնություն կիրառել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում՝ դա անհնար է», - շեշտել է Հայաստանի նախագահը: Շարունակելով հակամարտության թեման, նա հայտարարել է, որ կարգավիճակի հարցում վերջնական որոշում կայացնողը լինելու է Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ ելնելով ազգերի ինքնորոշման ու ազատ կամարտահայտության իրավունքի սկզբունքից, ու Ադրբեջանը պարտավոր կլինի հարգել այդ որոշումը․ - «Անշուշտ, առաջին հերթին կամքը Լեռնային Ղարաբաղում ապրողներինն է, թե նրանք ինչպիսի կարգավիճակում կուզենան ապրել՝ լինեն անկախ պետությո՞ւն, թե՞ միացած լինեն Հայաստանի Հանրապետությանը։ Ինձ համար ամենից կարևորը նա է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովված լինի, որպեսզի նրանք կարողանան ապրել իրենց պատմական հայրենիքում»: Ս․Սարգսյանի խոսքում ուշագրավ է այն ամրագրումը, թե ցանկացած գերտերություն, նույնիսկ ցանկացած միջազգային կառույց կարող է ուժով ԼՂ խնդիրը լուծել: Ս.Սարգսյանը կարծես, անուղղակի հասկացնել է տալիս, որ ճնշում կա ԼՂ խնդրի ուղղությամբ: Իհարկե, նա չի ասում, թե որ գերտերությունն է, բայց դա հասկանալու համար առանձնապես ճիգեր պետք չեն: Որ գերտերությունն է այսօր փորձում ԼՂ կարգավորման գործընթացում դերակատարում ստանձնել` ակտիվ աշխատելով Ադրբեջանի հետ: Դա իհարկե, Ռուսաստանն է: Մոսկվայի խաղը նման չէ մյուս միջնորդների ջանքերին: Ս.Սարգսյանն իր հարցազրույցով ցանկանում է արձանագրել, որ նույնիսկ Մոսկվայի ճնշումները ցանկալի արդյունք չեն տա: Նա շեշտում է, որ կարելի է ղարաբաղցիներին ոչնչացնել, կարելի է ցանկացած բռնություն կիրառել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում՝ դա անհնար է: Իսկ ինչու՞ են Սերժ Սարգսյանին համոզում, որպեսզի Ղարաբաղի բնակչությունն ապրի Ադրբեջանի կազմում... Այս հարցը պատասխանը փնտրելիս` բավարար է հետադարձ հայացք ուղղել ապրիլյան քառօրյա պատերազմի բռնկման պատճառներին, նրա դադարեցմանն ու հետևած գործընթացներին: Ապրիլյան քառօրյա պատերազմն ուներ կոնկրետ նպատակ և դրա պատճառներն ավելի ու ավելի ակնհայտ են դառնում: Թամար Բագրատունի

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am