Օմար Չեչենը զոհվել է

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաստատել է, որ Օմար Չեչեն կեղծանունով հայտնի բարձրաստիճան առաջնորդը զոհվել է: Սիրիայում նրա զոհվելու մասին ամիսներ առաջ հաղորդել էր Պենտագոնը և Բրիտանիայում գտնվող մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական խումբը, տեղեկացնում է The Guardian-ը: Տեղեկությունների համաձայն՝ Պենտագոնի կողմից ԻՊ-ի «պատերազմի հարցերով նախարար» համարվող Աբու Օմար ալ-Շիշանին զոհվել էր Սիրիայում ԱՄՆ-ի իրականացրած օդային հարվածների ժամանակ: Չորեքշաբթի օրն ԻՊ-ի քարոզչության հարցերով «Ամաք» գործակալությունը հայտարարել է, որ Շիշանին սպանվել է Իրաքում՝ Մոսուլից հարավ գտնվող Շիրքաթ քաղաքում կռվի ժամանակ: Պենտագոնի պաշտոնյաները հայտնել են, որ իրենք տեղյակ են այդ հաղորդագրությունների մասին, բայց չեն կարող դրանք հաստատել կամ հերքել: Շիշանին, ով համարվում էր ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ռազմական խորհրդականը, ծնվել է 1986 թվականին Վրաստանում: ԱՄՆ պաշտոնյաների համաձայն՝ նա կռվել է որպես ապստամբ Չեչնիայում ռազմական գործողությունների ժամանակ, իսկ 2006 թվականին միացել է Վրաստանի զինված ուժերին և կռվել ռուսական զորքերի դեմ, իսկ երկու տարի անց առողջական պատճառներով դուրս է գրվել: Նա ձերբակալվել է 2010 թվականին՝ զենք պահելու պատճառով, և մեկ տարի անցկացրել է բանտում, իսկ այնուհետև 2012 թվականին Վրաստանից մեկնել է Ստամբուլ, ապա՝ Սիրիա:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am