Մոսկվան Բաքվին կրկին զենք կմատակարարի

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկվանից  Բաքվում է: Մինչ նրա այցի մեկնարկը` Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոնինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվելու է, շարունակվելու է նաև զենքի մատակարարումը կնքված պայմանագրի շրջանակներում: Ավելին, դեսպանի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինն ամեն տարի այցելում է Ադրբեջան, և այս տարի նախատեսված այցի ընթացքում, հավանաբար, կկնքվեն զենքի վաճառքին վերաբերող նոր պայմանագրեր: Սեպտեմբերի 20-ին Բաքվում կկայանա 5-րդ Միջազգային հումանիտար ֆորումը, որն անցկացվում է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հովանու ներքո: Դորոնինը, ամենայն հավանականությամբ, հենց այս ֆորումի շրջանակում տեղի ունենալիք Պուտինի այցն է նկատի ունեցել: Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ ՌԴ ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, նշված է՝ Բաքվում կայանալիք բանակցություններին «քննարկվելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և մտքեր են փոխանակվելու ղարաբաղյան խնդրի շուրջ՝ ի զարգացումն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում»: «Ադրբեջանը մեր կարևոր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում, հարաբերությունները Ադրբեջանի հետ կառուցվում են հավասարության և միմյանց հետաքրքրությունները հարգելու հիման վրա», - նաև նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում: Վերադառնալով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի հայտարարություններին՝ հարկ է նշել, որ Վլադիմիր Դորոնինը հայտարարել է «Մենք չենք ճնշում հակամարտող կողմերին, մենք փնտրում ենք այնպիսի բանաձև, որը հավասարապես կբավարարի երկու կողմերին»: Դորոնինը հավելել է, թե խաղաղապահների տեղակայման հարցը չի քննարկվել: Նա հավելել է, թե ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորել՝ հաշվի առնելով «բոլորի շահերը» «Պետք է այնպիսի փոխզիջում գտնել, որը կողմերին թույլ կտա վստահել միմյանց: Պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև վատագույն սցենարն է Ռուսաստանի համար»: «Այսօր մեր բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ խորը արմատներ ունեն: Մենք ռազմաքաղաքական դաշնակիցներ ենք, Ռուսաստանը լուրջ տնտեսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին», - հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոնինը: Ղարաբաղյան հակամարտությունը մոտ ժամանակներս պետք է կարգավորվի, երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով կառավարության նիստին՝ նվիրված 2016թ. առաջին կիսամյակում սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին: «Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ցույց են տալիս ստատուս քվոյի շուտափույթ փոփոխության անհրաժեշտությունը: Դրա մասին բազմիցս հայտարարել են նաև այդ հարցով զբաղվող միջնորդները… Վերջին մի քանի ամիսներին բանակցային գործընթացում շատ մեծ ակտիվություն է նկատվում»,- նշել է Ալիևը: Ադրբեջանի ղեկավարը նշել է, թե հակամարտությունն առաջիկայում պետք է կարգավորվի և ստատուս քվոն պետք է փոխվի: Նրա խոսքով, կարգավորման միակ տարբերակը փուլայինն է, և դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները «լուրջ ճնշում գործադրեն Հայաստանի վրա»: Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Լավրովն էլ իր հերթին հայտարարել է. «Գնահատում ենք ձեր վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ռուսական նախաձեռնությունների հանդեպ: Գործընթացն իսկապես առաջ է գնում, և նախագահ Պուտինը գոհ է Սանկտ Պետերբուրգի հանդիպումից, նրա հանձնարարականով ես այցելում եմ երկու երկրի մայրաքաղաքներ: Հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումը թույլ կտա մեզ ավելի հստակ սահմանել հետագա քայլերը»: Մոսկվան, այսպիսով, շարունակում է Ալիևի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը: Բնականաբար, շարունակվելու է նաև Ադրբեջանին զենքի մատակարարումը, սա այն դեպքում, երբ Ռուսաստանից 200 միլիոն դոլար վարկով զենք ձեռք բերելու համաձայնագրի ընդունումից հետո Հայաստանին զենք մատակարարելու հարցը շարունակում է օդում կախված մնալ։ Մինչդեռ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ռազմատեխնիկական համագործակցության մակարդակում առաջընթացն ակնհայտ է, Մոսկվան ու Բաքուն դա չեն էլ թաքցնում: Թե ինչ առարկայական պայմանավորվածություններ են ձեռքբերվել ԼՂ հարցում, թերևս, ռուսական և ադրբեջանական մամուլի համար «դիվանագիտական աղբյուրներն» առաջիկա օրերին ավելի հարուստ տեղեկատվություն կապահովեն: Թամար Բագրատունի

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am