«Հիմա դուք ո՞ւմ քիլլերն եք, արա՛ »

Մամուլում տեղեկություն է  հրապարկվել, որ օրերս կանխվել է մաշտաբային հանցագործության փորձ, վնասազերծվել է զինված քիլլերների մի ամբողջ ջոկատ: Վնասազերծումը  սակայն չի իրականացվել իրավապահ մարմինների ջանքերով: «ՉԻ» տեղեկություններով՝ ուրբաթ օրը՝ հուլիսի 8-ին, երկրի մի շարք կարկառուն դեմքեր, օրենքով գողեր և այլ հայտնի ֆիգուրներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանը, մասնակցել են քրեական աշխարհում հայտնի հեղինակության՝ Վստրեչի Ապերի հոր քառասունքին: Հոգեհացի արարողությունն իրականացվել է «Արգիշտի» ռեստորանային համալիրում: Հենց այնտեղ էլ հայտնի է դարձել, որ ռեստորանի հարևանությամբ դարանակալվել են քիլլերների ջոկատները: Չարագործները չեն հասցրել գործի անցնել, երբ հոգեհացի  մասնակիցներից մեկի թիկնազորի ներկայացուցիչներին կասկածելի են թվացել այն ավտոմեքենաները, որոնց մեջ տեղավորված է եղել քիլլերների 7,8 հոգանոց խումբը»,-գրում է թերթը նշելով, թե իրենք չեն կարողացել ճշտել, թե զինված և դիմակավորված քիլլերները ում թիկմազորի ջանքերով են  հայտնաբերվել և վնասազերծվել: Հայտնի է միայան, դեպքերը ծավալվել են Էրեբունի համայնքում, ավելի որոշակի՝ «Արգիշտի» ռեստորանի հարակից տարածքում: Այս կարգի տեղեկությունները մեր լրահոսում դարձել են սովորական և այլևս վաղուց դիտվում են կյանքի բնականոն ռիթմի մի մասնիկ: Մեզ մոտ ոչ ոք այլևս չի զարմանում, որ այս կամ այն քրեական հեղինակության, օրենքով գողի կամ նրա մերձավորի  հոգեհանգստին, քառասունքին կամ ինքնահողին ներկա են գտնվում երկրի կարևոր դեմքերը՝ պատգամավոր, դատավոր, դատախազ, ոստիկանապետ ու նախարար: Հանրային արժեհամակագը և հասարկաության շերտավորման աստիճաններն այն աստիճանի են խաթարված, որ որևէ մեկի մոտ հարց չի առաջանում, իսկ ի՞նչ գործ ուներ պատգամավորը, նախարարը կամ իրավապահ համակարգի պաշտոնյան Վստրեչի Ապերի կամ այդ կարգի որևէ մեկի  հարազատի  քառասունքին կամ  կնունքին /տարբերությունը կարծում ենք մեծ չէ/: Հանրային արժեհամակարգն այս իմաստով դարձել է ուղիղ համեմատական մարդասպանների, գողականների, զոռբանների ու քլիլլերների արժեքային չափանիշներին: Այդ կատեգորիաների փոխհարաբերություններն իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների  հետ դարձել է թափանցիկ գործընթաց: Այսօր այլևս օրինաչափ է, որ քիչ թե շատ երևելի գողականի կամ քրեական աշխարհի ներկայացուցչի ուրախության կամ տխրության արարողություններին անպայման ներկա պիտի գտնվեն պատգամավորներ ու նախարարներ, դատախազ ու ոստիկանապետ: Այս մարդկանց թիկնապահները նստում վեր են կենում   գողականների թիկնազորների և նրանց սպասարկող քիլլերների  հետ: Ցանկացած իրեն հարգող գողական աշխարհի ներկայացուցիչ անպայման իր թիկունքում ունի մեկ, երբեմն նաև մի քանի պետական հովանավոր  և շատ հաճախ  դժվար է հասկանալ՝ ով է ում պատշպանում և ով է ում համար <<կրիշա>> ապահովում: Մի բան պարզ է՝  հիմնական հարց լուծողները նրանք են՝ գողականները, քիլլերներն ու իշխանավորները: Նրանք նստում ու վեր են կենում միասին և պատահական չէ, որ հասարկությունն այդ խավերին՝ իշանավորին, գողականին,  քիլլերին և թիկնազորին ընկալում է նույն հարթության վրա: Սրանց արանքում հասարակությունը ընդամենը փորձում է հացի խնդիր լուծել ու, պահի տակ կողմնորոշվելով, ինքնադրսևորվել: Այստեղ էլ առավել հաջողում են շուստրյակներն ու տականքները. նրանք, ոքվեր կարողանում են ընտրություն կեղծել, ընտրակաշառքով հարցեր լուծել, իշխանությանը քծնել ու հաճոյանալ: Առաջիկայում թերևս նախընտրական գործընթացով պայմանավորված այս  տեսակի պահանջը կմեծանա և ասպարազում նրանք ավելի ակտիվ կլինեն: Ժամանակին երբ հայաստանյան և միջազգային մամուլը հեղեղված էր լուրերվ, թե  օրենքով գողերը Հայաստանում հավաք են անցկացնում և նրանց միջոցառումը հովանաորվում է առաջին դեմքերի մակարդակով, ոստիկանության կողմից պաշտոնական պարզաբանում տրվեց, որ  որևէ արտառոց բան չկա, քանի որ Հայաստան են ժամանել սովորական քաղաքացիներ, և եթե նրանք օրենքի հետ կապված խնդիր չունեն, ոստիկանությունը նրանց մուտքն արգելել չի կարող: Բայց այդ նույն մարդկանց Ռուսաստանի և հարևան Վրաստանի իրավապահները, ինչպես ԶԼՄ-ներն էին գրում,  հավաքվելու հնարավորություն չէին տվել:  Մեզ մոտ տրվեց ու դա, փաստորեն, նորմալ էր: Ժամամանակին ոստիկանապետ Վովա Գասպարյանը մի թևավոր արտահայտություն արեց. <<Հիմա դուք գողակա՞ն եք, թե՞ պատգամավոր, արա՛>>: Այս ու մի քանի այլ ածանցյալ  հարցերի պատասխանը ոչ ոք այդպես էլ չհասկացավ.   <<Հիմա դուք գողակա՞ն եք, թե՞ նախարար, արա՛, <<Հիմա դուք գողակա՞ն եք, թե՞ ոստիկանապետ, արա՛ >>, <<Հիմա դուք գողակա՞ն եք, թե՞ դատախազ, արա՛>>, <<Հիմա դուք ո՞ւմ քիլլերն եք, արա՛ >>:     Դավիթ Մանուկյան

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am