Կբացե՞ն հայ-թուրքական սահմանը

Սերժ Սարգսյանն հարցազրույց է տվել արաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին, որում անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների վերաբերմունքին` Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Նա նշել է.  «Հիմա թուրքերն ի՞նչ են ասում: Ասում են՝ թուրք ժողովուրդն այն ժողովուրդը չէ, որ ի վիճակի լինի ցեղասպանություն իրագործել: Բայց մենք չենք ասում, որ դա թուրք ժողովուրդն է իրագործել: Մենք թուրք ժողովրդին չենք մեղադրում, մենք մեղադրում ենք այն ժամանակվա իշխանություններին, ովքեր ամբողջ պետական ապարատը լծեցին հայերին բնաջնջելու գործին: Եվ հիմա էլ մենք թուրք ժողովրդին չենք մեղադրում: Մենք մեղադրում ենք նրանց այսօր, ովքեր ժխտում են: Մենք ժխտողականությունն ենք դատապարտում: Որևէ մեկը մեզանից մի թթու խոսք չի լսել երբեք թուրք ժողովրդի մասին»: Այնուհետև Ս.Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ` գալու է ժամանակ, երբ Թուրքիայի իշխանությունները հանգիստ են արձագանքելու Հայոց Ցեղասպանության փաստին. «Եթե մի քիչ ետ նայելու լինենք, կտեսնենք, որ 5, 7, 10 տարի առաջ բոլորովին այլ կերպ էին արձագանքները: Տասը տարի առաջ որևէ մեկը չէր պատկերացնում, որ Ստամբուլում կամ Անկարայում ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության տարելիցի օրը, թուրքերը կարող են դուրս գալ փողոց և համերաշխություն հայտնել հայերին: Հիմա այդ փաստերը կան և դրանից չես կարող որևէ տեղ գնալ: Ասածս հետևյալն է. գալու է ժամանակ, երբ Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանության փաստը»: Հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը վաղուց կարելի է փակված համարել, ընդ որում` պաշտոնական Անկարայի մեղքով: Թուրքիայի իշխանությունները Հայաստան-Թուրքիա արձանագրությունները դրեցին իրենց աշխատասենյակի գրասեղանների դարակներում, ու հայտարարեցին` մինչև Ղարաբաղյան խնդիրը ադրբեջանանպաստ լուծում չստանա` Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չեն կարգավորվի, հայ-թուրքական սահմանը չի բացվի: Թե ինչպես սկսվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը»` բոլորն են հիշում: Առաջին անգամ Սերժ Սարգսյանը հենց Մոսկվայում հայտարարեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մտադրությունների մասին: Այս առումով, ուշագրավ էր, որ վերջերս ռուսաստանյան մամուլում կրկին հայ-թուրքական թեմայով տեղեկատվական արտահոսք կազմակերպվեց: Ռուսական «Իզվեստիան»` վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրին, հատնեց, որ պաշտոնական Մոսկվայի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի կարգավորումը շատ ակտիվ է ընթանում, բայց առանց ավելորդ շտապողականության: «Ռուսաստանը հասկանում է, որ անհրաժեշտ է ճգնաժամն այնպես հաղթահարել, որպեսզի դրա բոլոր մասնակիցները, ներառյալ ինքը` Լեռնային Ղարաբաղը, դրանից առավելագույնս անցավ դուրս գան: Ռուսական պլանը, մասնավորապես, նախատեսում է ԼՂՀ-ի և Հայաստանի սահմանների ապաշրջափակում ոչ միայն ադրբեջանական, այլև թուրքական կողմից»,- գրում է պարբերականը: Բացի այդ, ուշագրավ էր դիտարկումը, թե «Իզվեստիայի» աղբյուրի խոսքով, Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Պուտինին հղած նամակից հետո, որում նա ներողություն էր խնդրում ռուսական Սու 24 խոցված ռմբակոծիչի համար, Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հանգուցալուծման վրա: Այս փուլում ականատես ենք Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածության մեղմանը: Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո ակնկալում է վերսկսել բանակցությունները ազատ առևտրի գոտու ստեղծման հարցում: Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին օրեր առաջ նշեց. «Վեց ամիս առաջ մենք շատ դրական կետի վրա էինք: Մենք սկսել էինք բանակցությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ: Դա շատ բան է նշանակում: Այժմ մենք կշարունակենք նույն կետից, որտեղ կանգ ենք առել»: Եթե Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան մակարդակում լինեն պայմանավորվածություններ` ԼՂ հարցում որոշակի աշխատանքներ տանելու ուղղությամբ, ապա ամենևին էլ չի կարելի բացառել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ուղղությամբ էլ որոշակի աշխատանքներ իրականացվեն: Ամեն ինչ կախված է նրանից, թե Պուտին-Էրդողան-Ալիև հնարավոր պայմանավորվածությունները մինչև ուր կարող են հասնել: Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է. Պուտինը Սերժ Սարգսյանին կարող է դիմել ևս մեկ «դիվանագիտական» ժեստով հանդես գալ` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օգտին: Ինչու չէ` կրկին մոսկովյան ամբիոնից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am